• Sep 19 2025 - 14:26
  • 62
  • Ուսանելու ժամանակը : 2 minute(s)

Վարպետ Շահրիարի հիշատակին և պարսից պոեզիայի ու գրականության օրվան նվիրված միջոցառումը

 

Պարսից պոեզիայի և գրականության ազգային օրվա առթիվ Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ մեծանուն իրանցի բանաստեղծ Շահրիարի (ամբողջական անունը՝ Մոհամմադ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզի) հիշատակին նվիրված միջոցառումը։

Միջոցառմանը ներկա գտնվեցին Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ և պարսից լեզվի ու գրականության սիրահարներ։

Բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, աշխարհահռչակ իրանագետ դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, ով, շնորհավորելով ներկաներին պարսից պոեզիայի և գրականության օրվա առթիվ, խոսեց ժամանակակից իրանական գրականության վրա Շահրիարի ազդեցության մասին՝ ներկայացնելով նրան որպես ժողովրդական մեծ սեր ու հարգանք վայելող պարսկաբարբառ պոետի։

Պրոֆեսոր Ասատրյանը նաև ընդգծեց, որ հնագույն ժամանակներից ի վեր պարսկերենը խոսվել է Արաքս գետի երկու կողմերում և ոչ միայն գրականության, այլև առօրյա շփման լեզու է եղել: Նա հավելեց. «Իմ՝ որպես արտասահմանցի դիտորդի կարծիքով Շահրիարի ստեղծագործությունը գտնվում է պարսկերենի՝ որպես ազգային, գրական և պաշտոնական լեզվի, և տեղական լեզուների հատման կետում։ Սա տեսանելի է նրա այնպիսի գլուխգործոցներում, ինչպիսիք են «Ծովի սիմֆոնիան», «Սրտի խենթությունը» և «Հորս որոնելիս» ստեղծագործությունները: Բացի այդ, հայրենիքի նկատմամբ սերը և հայրենասիրությունը իրենց արտահայտությունն են գտնում նաև թյուրքերենով գրված «Հեյդար Բաբա Սալամ» ժողովածուում։

Շարիարի կյանքին և ստեղծագործությանը անդրադարձավ նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Ասադի Մովահեդը, ով շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական համալսարանին և մասնավորապես պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին գիտական և մշակութային նախաձեռնություններում մշտապես ուղեկցելու համար։ Պրն․ Ասադի Մովահեդը խոսեց Շահրիարի պոեզիայի և ժառանգության մնայունության պատճառների մասին՝ նշելով, որ ի տարբերություն ոճականորեն ծանրաբեռնված բանաստեղծների, Շահրիարը իր լեզուն միշտ մոտ պահեց ժողովրդին։ Նրա կարծիքով Շահրիարի պոեզիայում միաժամանակ համակցված են սիրո հուզմունքն և միստիկ-հոգևոր շունչը։ Բանաստեղծը իր հռչակավոր «Ալի, ո՜վ ողորմության հումայ» գազելում այնքան մեծ սիրով ու խոնարհությամբ է հիշատակում Իմամ Ալիին (խ․ն․), որ այս բանաստեղծոթյունը դարձել է աղոթք միլիոնավոր մարդկանց համար։ Մյուս կողմից՝ նրա «Եկել ես հոգիս քեզ ղուրբան, սակայն, ինչու՞ հիմա» խորագրով գազելը մարդկային ամենախոր ցավերն ու սրտակեղեք հույզերը դարձրեց հանրային հիշողության անբաժանելի մասը։

Մշակութային հարցերով խորհրդականը նաև անդրադարձ կատարեց Շահրիարի մարդկային որակներին՝ նշելով հետևյալը․ «Շատերն են պատմում, թե ինչպես էին մարդիկ մոտենում նրան՝ խորհրդատվության, օրհնություն ստանալու և նույնիսկ իրենց հարազատների տապանագրի համար նրանից խորհուրդ հարցնելու համար։»

Ավարտելով խոսքը՝ պարոն Ասադի Մովահեդը վկայաբերեց մեծն բանաստեղծ մալեք ալ-Շոարա Բահարի այն կանխատեսումը, որ Շահրիարին վիճակված է «Արևելքի հպարտությունը» դառնալ, ինչը հետագայում իրականություն դարձավ։  

Ելույթներից հետո հնչեցին Շահրիարի բանաստեղծական պատառիկները՝ ինստիտուտի սաների կատարմամբ, իսկ այնուհետև ներկաները դիտեցին Շահրիարի կյանքին և ստեղծագործությանը նվիրված տեսանյութը։

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: