Մասնակցություն Իրանի 4 խոշոր թատերական փառատոներում
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունը հրավիրում է օտարերկրյա պրոֆեսիոնալ թատերական խմբերին իրենց ստեղծագործություններով մասնակցելու հետևյալ փառատոնային իրադարձություններին՝
-Համադանի 29-րդ․ մանկական և երիտասարդական թատրոնի միջազգային փառատոն (նոյեմբերի 1-7, 2024թ) /հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10․09․2024թ․/։
-43-րդ․ «Ֆաջր» միջազգային թատերական փառատոն (փետրվարի 21-22, 2025թ․) /հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30․10․2024թ․/։
-Մարիվանի 17-րդ․ միջազգային փողոցային թատրոնի փառատոն (հոկտեմբերի 11-15, 2024թ․) /հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30․08․2024թ․/։
-20-րդ․միջազգային տիկնիկային թատրոնի փառատոն (դեկտեմբերի 16-23, 2024) /հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10․09․2024թ․/
Փառատոների կազմակերպիչները կհոգան կացության, սննդի և ներքին ճանապարհորդական (ներառյալ օդանավակայանից մինչև միջոցառման վայր և հակառակը) ծախսերը։ Ներկայացված ստեղծագործության՝ որակային քննության փուլը հաջողությամբ անցնելու պարագայում ինքնաթիռի տոմսի արժեքը ենթակա է քննարկման։
Խնդրում ենք ծանոթանալ փառատոների բուկլետների բովանդակությանը՝ լրացնելով անհարժեշտ ձևաթղթերը և դրանք ուղարկելով համապատասխան փառատոնի էլ․հասցեին, որը նշված է բուկլետում, ինչպես նաև ուղարկելով համանման պատճենը (cc) icro.iri.am@gmail.com -ին, որը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի պաշտոնական էլ․ հասցեն է։