«Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» խորագրով գիտաժողովի ամփոփումը մշակույթի կենտրոնի կողմից
Մայիսի 13-ին՝ պարսից լեզվի պահպանության և ֆիրդուսու մեծարման նախօրեին, Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» խորագրով գիտաժողովը։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և մշակույթի կենտրոնի հովանավորությամբ կազմակերպված այս գիտաժողովին ներկա են գտնվել իրանագետներ, Երևանի տարբեր գիտակրթական կենտրոններից պարսից լեզվի և գրականության մասնագետներ, իրանագիտության ուսանողներ, ինչպես նաև իրանական մշակույթով ու քաղաքակրթությամբ հետաքրքրված անձինք։
Իրենց ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան պարոն Ռ․ Մելքոնյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ Վ․ Ոսկանյանը, ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մ․ Սոբհանին, ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մ․ Ասադի Մովահեդը և անվանի իրանագետներ ու արևելագետներ։
Միջոցառումը սկսվեց Երևանի դպրոցներից մեկի աշակերտների կողմից ՀՀ և ԻԻՀ օրհներգերի հնչեցմամբ և կատարմամբ, ինչից հետո բացման խոսքով հանդես եկավ իրանագիտության ամբիոնի վարի պրն․ Ոսկանյանը, ով խոսեց պարսից լեզվի պահպանության գործում Ֆիրդուսիի անգնահատելի դերակատարության մասին։ Նա նաև հույս հայտնեց, որ այս գիտաժողովը նախադրյալ կհանդիսանա հետագայում իրանական գրականության և քաղաքակրթության վերաբերյալ առավել խոշոր ծրագրեր իրականացնելու համար։
Համալսարանի ռեկտոր պրն․ Հովհաննիսյանը, ընդգծելով խորաբովանդակ այս գիտաժողովի կարևորությունը, որտեղ անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի պատմությանը և այս երկրի մեծերին, իր հատուկ շնորհակալությունը հայտնեց Հայաստանում ԻԻՀ դեսպան պարոն Սոբհանիին։ Նա նաև հավելեց ․ «Պարոն Սոբհանին մշտապես Երևանի պետական համալսարանի կողքին է և մենք տարբեր հարցերով Իրանի դեսպանի հետ կարծիքներ ենք փոխանակում և պարոն դեսպանը իր օժանդակությունն է ցուցաբերել Իրանի համալսարանների հետ համապարփակ և մասնակի կապեր ստեղծել»։
ԻԻՀ դեսպան պարոն Սոբհանին նշեց, որ Իրանի գիտության և գրականության մեծերը ոչ միայն Իրանի աշխարհագրությանն են պատկանում, այլև ողջ մարդկությանը։ Երբ մեծարում ենք գիտության և գրականության հսկաներին և տարածում ենք նրանց փառավոր գործերը, ասես բարու և չարի միջև բարությանն ենք նախապատվություն տալիս՝ այսպիսով տարածելով մարդկային առաքինի արժեքները։
Պարոն դեսպանը նաև ընդգծեց, որ Իրանի մեծագույն դյուցազներգակի և աշխարհի մեծագույն դյուցազներգակներից մեկի՝ Հաքիմ Ֆիրդուսիի մեծարումը, իրականում, մշակույթի, գրականության և պարսից լեզվի պահպանության հանդեպ մեծարանքի արտահայտություն է։
Ամեն տարի այս օրերին Ֆիրդուսիի անունը մարդկանց շուրթերին է և այսպիսով «Թե չլինի Իրանը, չեմ լինի նաև ես» էպիկ խոսքերը արտասանելով՝ պարոն դեսպանը արձանագրեց, որ իրենց հույզերը՝ ուրախությունը, տխրությունը և առհասարակ իրենց մտքերը արտահայտելու համար իրանցիները պարտական են Ֆիրդուսիին։
Պարսկերենի պահպանության և տարածման հարցում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը արժանացան պարոն դեսպանի գովասանքին։
Արևելագիտության ֆակուլտետի դեկան պարոն Մելքոնյանը իր հերթին շնորհակալական խոսքեր հնչեցրեց իրանագիտության ամբիոնի ջանքերով այս միջոցառման կազմակերպման կապակցությամբ և այս գիտաժողովը որպես ամբիոնի կարևորագույն ձեռքբերումներից մեկը որակեց։
Նշելով, որ Ֆիրդուսիի հետ ծանոթությունը բոլոր մարդկանց համար հպարտության և ուրախության առիթ է, նա հավելեց․ «համալսարանների լսարաններից մեկը կրում է «Ֆիրդուսիի» անունը, և այս հանգամանքը առիթ է հանդիսացել, որ Ֆիրդուսիի անունը համալսարանում հաճախակի լսվի»։ Պարոն Մելքոնյանը նաև նշեց, որ Ֆիրդուսիի գրական ժառանգությունը հարստություն է, որը պետք է կյանքի ընթացքում յուրացնել։
Մեջբերելով Չերչիլի հետևյալ խոսքերը․ «թե չլինի մշակույթը, էլ ինչի՞ համար ենք մենք պայքարում»՝ պարոն Մելքոնյանը ասաց, որ նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը այն ավանդույթներից է, որը իրանագիտության ամբիոնի շնորհիվ շարունակականություն կունենա։
Այնուհետև իր ելույթով հանդես եկավ ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պարոն Ասադի Մովահեդը, ով խոսեց Շահնամեում իմաստասիրության հասկացության մասին։ Ստորև ներկայացնում ենք մի հատված պարոն Ասադի Մովահեդի զեկույցից․
«
* «Շահնամեից» մեջբերում
Հանուն ոգու եվ իմաստության Տիրոջ
Որից վեր միտքը անցնել չի կարող
Շնորհակալ ենք բարձրյալ աստծուն, որ պարսից լեզվի պահպանության օրը և անվանի իրանցի բանաստեղծ, դյուցազներգակ, համաշխարհային հռչակ վայելող պարսկաբարբառ մեծագույն բանաստեղծ Աբու օլ Ղասեմ Ֆիրդուսիի տարեդարձի կապակցությամբ մեզ հնարավորություն է տվել ժողովվել, որպեսզի նրա մշտամնա ստեղծագործության, այսինքն Շահնամեի մասին գիտական քննարկում կազմակերպենք։
Շահնամեն իրանցիների ազգային էպոսն է, իմաստության և մտքի մի գանձարան, որտեղ գեղեցիկ լեզվով բարոյական և մարդկային բարձր գաղափարներ են արծարծվել։
* «Շահնամեից» մեջբերում
Գցել եմ հիմքերն աներեր պալատի
Որ քամուց ու թոռից չի կրի այն վնաս
Եվ մահ չեմ տեսնի այսուհետ՝ լինելով կենդանի
Քանզի ցրել եմ խոսքի սերմերն անպակաս
Ռուդաքիից հետո, ով նոր պարսկերենով գրված բանաստեղծության հայրն է, բոլոր բանաստեղծները և պարսից լեզվի ու գրականության մեծերը այսպես ասած Ֆիրդուսու և Շահնամեի ուսերին են նստել, այնպես որ մենք այնպիսի անվանի բանաստեղծենրի ստեղծագործություններում, ինչպիսիք են Սաադին, Հաֆեզը և նույնիսկ Մոլանան, Շահնամեից կրած ազդեցությունների ենք ականատես լինում։
Շահնամեն գրական, էպիկ, սոցիալական և բարոյական տիպի անմահական մի ստեղծագործություն է, որտեղ Ֆիրդուսին կարողացել է բանաստեղծական վարպետությամբ բարոյական թեմաներ շոշափել, այնպես, որ ավելի քան 1000 տարի անց իսկ կարծես այսօրվա սերնդի և հասարակության համար է այն գրի առել։
Շահնամեն լի է փիլիսոփայական գաղափարներով, խորհրդածությամբ ու հասկացողությամբ, որտեղ մեկընդմեջ անթաքուն երևում են իմաստասիրությունն ու մեկնասիրությունն։
Ֆիրդուսին Շահնամեում լայնորեն անդրադառնում է իմաստության և իմաստասիրության հասկացությանը՝ համարելով այն մարդու կարևորագույն հատկանիշներից մեկը և կյանքում առաքինությանը հասնելու բանալին։ Նրա կարծիքով, իմաստությունը աստվածային լույս է, որը արտացոլվել է մարդու գոյության մեջ և այսպիսով ցուցադրում է իմաստության առավելություն յուրաքանչյուր այլ բանի հանդեպ։»
Բացման խոսքերից հետո սկսվեց բուն գիտաժողովը, որի ընթացքում դասախոսները հանդես եկան Ֆիրդուսիին և Շահնամեին նվիրված իրենց զեկույցներով։