Իրանի դեսպանն այցելել է Հայաստանի Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոց
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին և դեսպանության մշակութային կենտրոնի փորձագետ պարոն Էսկանդրյանը այցելեցին Հայաստանի Աբոյան թիվ 7 դպրոց, որտեղ պարսկերեն ուսառող հինգերորդ և յոթերորդ դասարանի աշակերտները հյուրերի համար միջոցառում էին պատրաստել։
Այցի ընթացքում Իրանի դեսպանը ընդգծեց պարսկերեն լեզվի և գրականության կարևորությունն ու բարձր կարգավիճակը՝ ասելով հետևյալը․
«Պարսկերենը պարզապես լեզու չէ, այլև հին քաղաքակրթության գերլեզու է՝ պատմությամբ և մշակույթով հարուստ:
Պարսից լեզուն սովորելով մարդը հաղորդակից է դառնում իրանական մշակույթին, գրականությանը, քաղաքակրթությանը, սովորույթներին ու ավանդույթներին՝ դաստիարակվելով առաքինի և ստեղծարար ոգու մեջ»։
Պարոն Սոբհանին նաև խոստացավ դպրոցին օժանդակել պարսկերենի դասասենյակները նորագույն սարքավորումներով վերազինելու ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց վերանորոգման հարցում։