Թանգարանների երկրորդ միջազգային գիտաժողով

  • Մեկնարկի տարեթիվ : Sep 16 2026
  • Ավարտի տարեթիվ : Sep 16 2026
  • Վայր : Արդաբիլ
Թանգարանների երկրորդ միջազգային գիտաժողով

🏛️ Թանգարանների երկրորդ միջազգային գիտաժողով

📍 Մոհաղեղ Արդաբիլիի համալսարան, Արդաբիլ, Իրան
📅 2026 թ. սեպտեմբերի 16

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Արդաբիլ քաղաքում Մոհաղեղ Արդաբիլիի համալսարանի նախաձեռնությամբ կանցկացվի Թանգարանների երկրորդ միջազգային գիտաժողովը։

Գիտական, մշակութային ու պատմամշակութային ժառանգության ոլորտի ազգային և միջազգային կառույցների համագործակցությամբ կազմակերպվող այս գիտաժողովը մեկ հարկի տակ կհամախմբի գիտնականների, հետազոտողների, թանգարանային ոլորտի մասնագետների և մշակութային գործիչների։

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն պատմության և մշակութային ժառանգության պահպանման, խաղաղության ամրապնդման, ժողովուրդների ու քաղաքակրթությունների միջև կապերի զարգացման գործում թանգարանների դերն ու նշանակությունը։

Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝

🔹 Թանգարանները, պատերազմը և խաղաղությունը
🔹 Թանգարանների դերը պառակտված աշխարհը միավորելու գործում
🔹 Թանգարանների թեմատիկ ընդգրկումը
🔹 Թանգարանների տարածական սահմաններն ու ընդգրկումը
🔹 Թանգարանների հասարակական և մշակութային ազդեցությունը
🔹 Թանգարանների գործառույթներն ու առաքելությունը
🔹 Թանգարանների անցյալը, ներկան և ապագան

Գիտաժողովը կանցկացվի պաշտոնական ձևաչափով։ Ներկայացված գիտական հոդվածներն ու գիտաժողովի նյութերը կհրապարակվեն և կներառվեն "Civilica" գիտական տվյալների բազայում, ինչպես նաև Իրանի ազգային բովանդակության կոնսորցիումի (ICNC) շտեմարանում։

📩 Մասնակիցները գիտական աշխատանքները պետք է ուղարկեն museum@uma.ac.ir և icro.iri.am@gmail.com էլեկտրոնային հասցեներին՝ նպատակ դաշտում նշելով գիտաժողովի անվանումը («Թանգարանների երկրորդ միջազգային գիտաժողով»)։

📅 Աշխատանքների ուղարկման վերջնաամկետ՝ սեպտեմբերի 1։

🌐 Հոդվածների ձևաչափին, ներկայացման վերջնաժամկետներին և գիտաժողովին վերաբերող այլ մանրամասներին ծանոթանալու համար՝
events.uma.ac.ir/museum2026

 

پوستر انگلیسی.jpg
Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: