Գրքի շնորհանդես և ցուցադրության բացում

  • Մեկնարկի տարեթիվ : Nov 25 2021
  • Ավարտի տարեթիվ : Nov 23 2021
  • Վայր : Մատենադարան
Գրքի շնորհանդես և ցուցադրության բացում

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Մաշտոցյան Մատենադարանում Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության հանդիսավոր բացմանը, ինչպես նաև Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսին:

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Մաշտոցյան Մատենադարանում Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության հանդիսավոր բացմանը, ինչպես նաև Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսին:
Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին ընդառաջ Մատենադարանում մեկնարկել էր Իրանի մշակույթի օրեր։
Ցուցադրությունը և գրքի շնորհանդեսը տեղի կունենա Մատենադարանի թանգարանային համալիրում:
 
 
Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ամենահարուստներից է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում։
Ցուցադրության շրջանակում ներկայացվելու է Մատենադարանում առկա Ղաջարական դարաշրջանի հրովարտակներ, նկարազարդ ձեռագրեր, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմեր և Ղաջար թագավոր Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչ ծագումով հայ Անթուան Սևրուգինի լուսանկարները։ Առաջին անգամ ցուցադրվելու են արվեստաբան Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից հախճապակե սալիկներ հագուստ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։
 
«Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գիրքը հրատարակվել է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի հովանավորությամբ:

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: