ԻԻՀ նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին վթարի արդյունքում ընդունեց նահատակության պսակը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ծառայելով Իրանի ժողովրդին, վթարի արդյունքում ընդունեց նահատակության պսակը։
Նախագահին տեղափոխող ուղղաթիռը, որը Խոդաֆարինի ամբարտակի բացման կապակցությամբ երկրի սահման էր մեկնել, Թավրիզ վերադառնալու ճանապարհին վթարի է ենթարկվել։ Ուղղաթիռում նախագահից բացի ուղղաթիռում են գտնվել երկրի արտգործնախարարը, Թավրիզի ուրբաթ օրերի հասարակաց աղոթքը ղեկավարող հոգևորականը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը։
Բարձրյալ Աստծուց ողորմություն ենք հայցում նրանց հոգիների համար՝ մաղթելով համբերություն Իրանի հոգնապատիվ ժողովրդին և նահատակների ընտանիքներին։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարի անունից ցավակցություն ենք հայտնում դառը և վշտաշատ այս պատահարում ԻԻՀ նախագահ պարոն Ռայիսիի, արտգործնախարար պարոն Ամիր Աբդոլլահիանի և վթարի ենթարկված այլ անձանց այս սրտակեղ նահատակության կապակցությամբ։