Հավերժական Պարսից ծոցը

Պարսից ծոցը դեռևս վաղ ժամանակներից հիշատակվել է հայկական աղբյուրներում։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Աշխարհացույցի» մեջ նշում է Պարսից ծոցի մասին՝ «Եւ ծովք են երեք մեծք, զորովք երկիր շուրջը. առաջին Հնդկացն՝ որ ասի Կարմիր ծով. որոյ երկայնութիւն մասունք հարիւր երեքտասան, յորոյ ծոցոյ ելանէ Պարսայ եւ...» (Տե'ս՝ https://online.anyflip.com/owawl/csqq/mobile/index.html, էջ 5):
Անանիա Շիրակացին (7-րդ դար) նույնպես իր «Աշխարհացույցի» մեջ նշում է Պարսից ծոցը։ Վերջինս նկարագրում է ծոցի հյուսիս-արևելյան մասը, նշելով, որ այն փոքր-ինչ նման է աղյուսակի (Տե'ս՝ https://haygirk.nla.am/.../1941-/anania_shirakatsi_1979.pdf, էջ 266):
Այսպիսով կարելի է փաստել, որ դեռևս հնագույն ժամանակներում հայկական աշխարհագրական պատկերացումները ներառում էին Պարսից ծոցի տարածքը։
Մյուս կողմից պետք է նշել, որ մինչև 7-րդ դարի հայալեզու «Աշխարհացույցի» ձեռագիր քարտեզները Պարսից ծոցի անունն արդեն առկա էր Էրատոսթենեսի մ.թ.ա 3-րդ դարի քարտեզում (Տե'ս՝ Գալչյան Ռ., Հայաստանը օտարների քարտեզներում, 2018):
Ի դեպ, հայերեն առաջին տպագիր քարտեզում ՝ «Համատարած Աշխարհացույց»-ում (1965 թ., Ամստերդամ), Պարսից ծոցը ևս հիշատակված է։
Կցված քարտեզների աղբյուրը քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը» գիրքն է։