Պարոն Իմանիփուրի՝ Հայաստան կատարած ուղևորության ամփոփումը
ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանի հրավերով Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար պարոն Մեհդի Իմանիփուրը, նպատակ ունենալով զարգացնել երկու երկրների միջև մշակութային և գիտակրթական հարաբերությունները, պաշտոնական այցով Հայաստան ժամանեց։
- Ուղևորության առաջին օրը նա հյուրընկալվեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը, որտեղ դեսպանատան փորձագետների հետ քննարկեց երկու երկրների միջև հարաբերությունների ընթացքը, հայկական դպրոցներում և բուհերում պարսկերենի ուսուցման և երկու երկրների միջև մշակութային աղերսակցության հարցերը։
- Այնուհետև պարոն Իմանիփուրն այցելեց Երևանի կարևոր դպրոցներից մեկը, որտեղ պարսկերեն են ուսանում տարբեր դասարանների աշակերտներ։ Այցի ընթացքում նա, շնորհակալություն հայտնելով պետական պաշտոնյաներին, դպրոցի անձնակազմին և ուսուցիչներին, արտահայտեց իր գոհունակությունը հայկական դպրոցներում պարսկերեն լեզվի ուսուցման ընթացքի և մակարդակի վերաբերյալ։
- Պարոն Իմանիփուրը այց կատարեց Երևանի պետական համալսարան և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկեց պարսից լեզվի և գրականության դասավանդման քանակական և որակական ընդլայնման, դասախոսների և ուսանողների փոխանակման, ինչպես նաև ուսանողների համար վերապատրաստման ծրագրերի հետ կապված հարցերը։
- Այցելություն Էջմիածնի Մայր տաճար։ Էջմիածնում պարոն Իմանիփուրը հանդիպում ունեցավ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի հետ, որի ժամանակ քննարկվեցին միջկրոնական հարաբերությունների զարգացման ուղիների հետ կապված հարցերը: Հանդիպման ընթացքում պարոն Իմանիփուրը նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրավիրեց ԻԻՀ՝ շարունակելու բանակցությունները։