Թազիեի ներկայացումը
Հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-20։00-ին, Երևանի Կապույտ մզկիթում «Էմամ-է Րաուֆ» խումբը կբեմադրի Թազիեի թատերական ներկայացումը։
Երևանի Կապույտ մզկիթում կբեմադրվի Թազիեի ներկայացումը
Հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-20։00-ին, Երևանի Կապույտ մզկիթում «Էմամ-է Րաուֆ» խումբը կբեմադրի Թազիեի թատերական ներկայացումը։
Նշենք, որ խումբը արդեն իսկ հանդես է եկել ներկայացմամբ Փարիզում, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։
Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ո՛չ միայն ավանդական թատրոնի այս յուրահատուկ ձևին, այլ նաև վայելելու պարսկերենով հնչեցվող մեղեդիկ չափածոն։ Իսկ ստորև կարող եք հակիրճ ծանոթանալ թազիեի ավանդույթին։
Ի՞նչ է Թազիեն
Իրանում դրամատիկական արվեստի առանձնահատուկ ձևերից է թազիեի ներկայացումը։ Թազիեն բեմի վրա վերարտադրում է շիայական իմամների (բացառությամբ 12-րդ՝ «թաքնված» իմամի) կյանքի ամենաողբերգական դրվագները։ Ներկայացման կենտրոնական և կուլմինացիոն պատումը Քարբալայում տեղի ունեցած ողբալի եղելություններն են, երբ խալիֆ Եզիդի ձեռքով նահատակվեցին Սուրբ Իմամ Հուսեյնը, նրա ողջ ընտանիքն ու հետևորդները։
Մի շարք հետաքրքիր փաստեր թազիեի մասին
Թազիեն աշխարհում միակ իսլամական թատերական ավանդույթն է՝ փոխանցվող սերնդեսերունդ դարեր շարունակ։
Դերերը տարբերակվում են հագուստի գույնով․![]()
դրական կերպարները կրում են կանաչ կամ սպիտակ հագուստ, բացասականները՝![]()
կարմիր և սև։
Թատերական արվեստի այս տեսակը ծաղկել է սեֆյան և ղաջարական շրջաններում։
Իրանից բացի ավանդույթը տարածում է գտել Իրաքում, Լիբանանում, Հնդկաստանում և Պակիստանում։
2010թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ոչ նյութական ժառանգության մաս։
Մուտքը ազատ է։