ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը ամփոփում է միջոցառումների նովրուզյան շարքը
Իրանական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները, մասնավորապես՝ նովրուզ տոնը ներկայացնելու նպատակով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը նոր տարվա շեմին Հայստանում մի շարք ծրագրեր է իրականացրել։ Այս ծրագրերը արժանացել են Հայաստանի հանրության հավանությանը և լայնորեն լուսաբանվել են երկրի լրատվամիջոցների կողմից։
Ամփոփելով ստորև ներկայացնում ենք նորվուզ տոնին նվիրված ծրագրերը՝
- ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ջանքերով Նովրուզի տոնակատարությունը՝ կազմակերպված հայ-իրանական առևտրի պալատում, որին ներկա են գտնվել տեղի բարձրաստիճան անձինք, հայաստանաբնակ իրանցիներ, գործարարներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են իրանական մշակույթով։
- Նովրուզյան տոնակատարությունները դպրոցներում։ Թվով տասը դպրոցներում նովրուզը նշվեց տնօրենության և ուսուցիչների ներկայությամբ, «հաֆթսին» սեղանի զարդամամբ և երեխաների կողմից պարսից պոեզիայի բանաստեղծական պատառիկների ասմունքով։
- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում նովրուզին նվիրված միջոցառման անցկացումը ուսանողների կողմից, որին ներկա են գտնվել ՀՀ-ում Իրան դեսպանը, մշակութային հարցերով խորհրդականը և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը։ Ուսանողների հետ հանդիպմանը իր ելույթում Իրանի դեսպանը ներկայացրեց նովրուզյան ավանդույթը։
- Առաջին անգամ տեղի ունեցավ Իրանից հրավիրյալ «Հանանե» խմբի իրանական ավանդական երաժշտության կատարումը Մեղրի քաղաքում, որը մարդկանց կողմից բարձր գնահատանքի արժանացավ։
- Նովրուզին զուգահեռ Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովը՝ նվիրված իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի հիշատակին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի և փոխնախարարների, Իրանի դեսպանի և մշակութային հարցերով խորհրդականի ներկայությամբ տեղի ունեցած այս միջոցառմանը իր ելույթով հանդես եկավ «Հանանե» երաժշտական խումբը, իսկ Մատենադարանի դահլիճը զարդարում էր իրանական «հաֆթսին» սեղանը։
- «Հաֆթսին» սեղանի պատրաստումը Երևանի Կապույտ մզկիթում, որի շնորհիվ մզկիթի այցելուները կարողացան ծանոթանալ իրանական մշակույթին։
ԻԻՀ դեսպանության մշակույթի մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների նովրուզյան շարքը կարևոր քայլ էր երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և իրանական հարուստ մշակույթը հայաստանյան հանրությանը ներկայացնելու ուղղությամբ։