Հետազոտական աշխատանք և պրակտիկա Իրանում

  • Մեկնարկի տարեթիվ : Jul 24 2024
  • Ավարտի տարեթիվ : Jul 24 2024
Հետազոտական աշխատանք և պրակտիկա Իրանում

Իրանի Իսլամական Հանրապետության Գիտական և Համալսարանական Համագործակցության Գլխավոր Վարչությունը Մշակույթի Իսլամական Հաղորդակցության Կազմակերպության հետ մեկտեղ հրավիրում է մագիստրոսներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին մասնակցել Իրանի բուհերում կազմակերպվող հետազոտական պրակտիկայի ծրագրերին։ Առանձնացվում է պրակտիկայի 2 տեսակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ՝ համապատասխանաբար 20 օր և մեկ կիսամյակ տևողությամբ։

Դիմելու պայմաններ՝

  • Դիմորդը պետք է լինի մագիստրատուրայի/ ասպիրանտուրայի վերջին կուրսում սովորող ուսանող կամ դասախոս/գիտաշխատող։
  • Դիմորդի հետազոտական պլանը պետք է առնչվի իրանագիտությանը (իրանական արվեստ, ճարտարապետություն և այլն), պարսից լեզվին ու գրականությանը և իսլամագիտությանը։
  • Հետազոտական թեման պետք է համապատասխանի դիմորդի մասնագիտությանը կամ դասավանդման ուղղությանը։
  • Ավարտական աշխատանքի (մագիստրոսական թեզ, ատենախոսություն) նախագիծը (անգլ․ proposal) պետք է հաստատված լինի դիմորդի համալսարանի կողմից։

Դիմելու ձև

Ստորև թվարկված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնին՝ ուղարկելով հետևյալ էլ․ հասցեին icro.iri.am@gmail.com

  • Լրացված ձևաթուղթ (ներկայացված է տեքստից ներքև)
  • Համալսարանի կողմից տրված պաշտոնական երաշխավորագիր։
  • Ավարտական աշխատանքի նախագիծը՝ հաստատված համալսարանի կողմից։
  • Հետազոտական ծրագիր՝ արժանացած գիտական ղեկավարի/համալսարանի հավանությանը։
  • Դիմորդի ինքնակենսագրական (անգլերեն կամ պարսկերեն)։

Պարտավորություններ

  • Հետազոտական պրակտիայի ավարտից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնին ներկայացնել ավարտական զեկույց՝ դիմորդի կողմից իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքների վերաբերյալ։
  • Հետազոտությանը առնչվող նվազագույնը մեկ հոդվածի տպագրություն կամ մեկ գիտական զեկույցի ներկայացում Հայաստանի գիտամշակութային կենտրոններում։

 

Անհրաժեշտ է նշել, որ դիմորդի կացության և սննդի ծախսերը կհոգա համալսարանը։

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: