«ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը Սիսիան քաղաքում

  • Մեկնարկի տարեթիվ : Aug 6 2024
  • Ավարտի տարեթիվ : Aug 6 2024
  • Վայր : քաղաք Սիսիան
 «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը Սիսիան քաղաքում

���������������� Օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։
Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։
Այս ամենը տեղի կունենա փառատոնի հիմնական 4 գոտիներում․
����Հայկական և իրանական ուտեստների պատրաստման և ներկայացման գոտի
����Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման գոտի
����Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման գոտի
����Մրցութային հանձնաժողովի / դատավարական գոտի:
Փառատոնի վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակութային կենտրոնի եվ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։
���� Փառատոնի մուտքն ԱԶԱՏ Է։
Համագործակցության համար զանգահարե՛ք՝
����+374 98 63 13 39
����+374 99 58 45 46
✨ Բաց մի՛ թողեք 2024թ․ամենահրաշալի փառատոններից մեկը։
���� Սպասում ենք բոլորին Սիսիանում։

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: