ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի կոչը ուսանողներին
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ամերիկացի ուսանողներին հղված զորակցական հայտարարության մեջ նշել է․ «այս նամակը գրում եմ այն ուսանողների համար, ովքեր խղճմտության զգացումով լցված, դուրս են եկել պաշտպանելու Գազայի կեղեքված մանուկներին ու կանանց։ Ամերիկայի միացյալ նահանգների սիրելի՜ ուսանողներ, սա ձեզ հետ մեր ստակցությունն ու աջակցությունն արտահայտող ուղերձն է։ Դուք այսօր պատմության ճիշտ կողմում եք կանգնել․ պատմության, որի էջը շրջվում է։»
Ստորև կարող եք ծանոթանալ գլխավոր հոգևոր առաջնորդի նամակին։
Դուք այժմ կազմել եք դիմադրության ճակատի մի մասը և ձեր կառավարության դաժան ճնշման ներքո, որը բացահայտ կերպով աջակցում է սիոնիստական ռեժիմին, պատվաբեր պայքարի եք դուրս եկել։
Տարիներ շարունակ դիմադրության մեծ ճակատը հեռավոր վայրում ձեր այսօրվա ընկալումներով և զգացմունքներով լցված է պայքարում։ Այս պայքարի նպատակն է կասեցնել այն ակնհայտ բռնությունը, որը տարիներ առաջ «սիոնիստներ» կոչված ահաբեկչական և անողոք կազմակերպությունը հասցրել է պաղեստինյան ժողովրդին և բռնազավթելով նրանց երկիրը՝ ամենադաժան ճնշումների ու խոշտանգումների է ենթարկել։ Ապարտեիդ սիոնիստական ռեժիմի այսօրվա ցեղասպանությունը անցած տասնամյակների ծայրահեղ դաժան գործելաոճի շարունակությունն է։
Պաղեստինը անկախ երկիր է՝ բաղկացած մուսուլմաններից, քրիստոնյաներից և հրեաներից և երկար պատմություն ունի: Համաշխարհային պատերազմից հետո սիոնիստական ցանցի կապիտալիստները բրիտանական կառավարության հովանավորությամբ մի քանի հազար ահաբեկիչների ներմուծեցին այս երկիր, ովքեր ներխուժելով երկրի քաղաքներն ու գյուղերը՝ տասնյակ հազարավոր մարդկանց սպանեցին կամ քշեցին հարևան երկրներ, նրանց տները, շուկաները և հողերը խլեցին նրանց ձեռքից և Պաղեստինի յուրացված երկրում Իսրայել անվմաբ իշխանություն հաստատեցին:
Կողոպտիչ այս ռեժիմի մեծագույն հովանավորը Մեծ Բրիտանիայից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն է, որը շարունակել է իր քաղաքական, տնտեսական և զենքային աջակցությունն այդ ռեժիմին և նույնիսկ աններելի անզգուշությամբ ճանապարհ է բացել նրա համար միջուկային զենք արտադրելու համար։
Սիոնիստական ռեժիմն առաջին իսկ օրվանից Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ որդեգրեց «երկաթե բռունցքի» քաղաքականությունը և արհամարհելով մարդկային, բարոյական և կրոնական բոլոր արժեքները՝ օրեցօր ավելացրել է դաժանությունը, սարսափն ու բռնաճնշումները։
ԱՄՆ-ի կառավարությունն ու իր գործընկերները պետական ահաբեկչության և շարունակական ճնշումների պարագայում նույնիսկ ունք չշարժեցին։ Նույնիսկ այսօր Միացյալ Նահանգների կառավարության որոշ հայտարարություններ Գազայում տեղի ունեցած սարսափելի հանցագործության վերաբերյալ ավելի շատ կեղծավոր են, քան ճշմարիտ:
Խավարի և հուսահատության մթնոլորտի սրտից ծագեց «Դիմադրության ճակատը», և Իրանում «Իսլամական Հանրապետության» կազմավորումը ընդլայնեց ու հզորացրեց այն։
Միջազգային սիոնիզմի առաջնորդները, որոնք տնօրինում են Ամերիկայի և Եվրոպայի լրատվամիջոցների զգալի կամ իրենց ռեսուրսների և կաշառքների միջոցով վերահսկում են դրանք, այս մարդասիրական և խիզախ դիմադրությունը ներկայացրին որպես ահաբեկչություն։ Մի՞թե սեփական հողի վրա սիոնիստ զավթիչների հանցագործություններից պաշտպանվող ազգը ահաբեկիչ է: Եվ արդյո՞ք այս ժողովրդին տրվող մարդկային օգնությունը և նրա զորացումը համարվում են օգնություն ահաբեկչությանը:
Համաշխարհային մոլեգին առաջնորդները կարեկցանք չեն ցուցաբերում նույնիսկ մարդկային հասկացությունների հանդեպ։ Նրանք Իսրայելի դաժան և ահաբեկչական ռեժիմը ներկայացնում են որպես ինքնապաշտպանվող կողմ, իսկ Պաղեստինի դիմադրությանը, ովքեր իրենց իսկ ազատությունն, անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքն են պաշտպանում, «ահաբեկիչներ» են որակում։
Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ այսօր իրավիճակը փոխվում է։ Արեւմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանին այլ ճակատագիր է սպասվում։ Համաշխարհային մասշտաբով շատերի խիղճը արթնացել է, և ճշմարտությունը բացահայտվում է։ Դիմադրության ճակատն ավելի ու ավելի կհզորանա։ Պատմության էջը նույնպես շրջվում է։
Ձեզնից՝ ԱՄՆ-ի տասնյակ բուհերի ուսանողներից բացի, այլ երկրներում նույնպես մարդիկ և համալսարանները ոտքի են կանգնել։ Համալսարանի դասախոսների կողմից ձեր հանդեպ ցուցաբերված աջակցությունը կարևոր և ազդեցիկ իրողություն է։ Սա կարող է ինչ-որ չափով մեղմացնել կառավարության ոստիկանության գործողությունների խստությունը և ձեր վրա գործադրվող ճնշումների: Հայտնում եմ իմ աջակցությունը ձեզ՝ երիտասարդներին և հարգում եմ ձեր դիրքորոշումը։
Մուսուլմաններիս և աշխարհի բոլոր մարդկանց համար Ղուրանի դասը ճշմարտության ճանապարհին կանգնելն է فاستقم کما امرت؛(۱) սխալ բան մի արեք և ձեր հանդեպ սխալ թույլ չի տրվի. لا تظلمون و لا تظلمون 2) Սովորելով և հետևելով այս և հարյուրավոր նման հրամաններին՝ դիմադրության ճակատը առաջ կգնա և կհասնի հաղթանակի: Աստծո կամոք։
Խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Ղուրանին: