Միջազգային իրանագիտական համաժողովը հայտարարում է զեկույցների ամփոփագրերի կանչ
Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության և Իրանագիտության հիմնադրամի համագործակցությամբ սույն թվականի նոյեմբերի 15-ից 18-ը Իրանի Թեհրան և Շիրազ քաղաքներում կանցկացվի «Միջազգային իրանագիտական համաժողովը»
Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության և Իրանագիտության հիմնադրամի համագործակցությամբ սույն թվականի նոյեմբերի 15-ից 18-ը Իրանի Թեհրան և Շիրազ քաղաքներում կանցկացվի «Միջազգային իրանագիտական համաժողովը»։
Համաժողովի առանցքային թեմաներն են․
- «Իրանագիտությունը. արդի հիմնախնդիրներ և մոտեցումներ»
- «Իրանագիտությունը ժամանակակից աշխարհում․ արդի իրանագիտական ուսումնասիրություններ»
- «Մշակութային դիվանագիտությունը և միջազգային հարաբերությունները իրանագիտության համատեքստում»
- «Իրանագիտությունը և նորագույն տեխնոլոգիաները»
- «Իրանագիտությունը և զբոսաշրջությունը»
- «Հաֆեզը՝ որպես իրանական աշխարհի խորհրդանիշ»
Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել զեկույցների սեղմագրերը համաժողովի քարտուղարության (academic@icro.ir) կամ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի (icro.iri.am@gmail.com) էլ․ հասցեներով մինչև ս․թ․ սեպտեմբերի 6-ը ներառյալ։
Հետազոտողները կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: