rel_news rel_photo

Իրանի նախագահի հանդիպումը հայ իրանագետների և պարսից լեզվի ուսուցիչների հետ

 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Մասուդ Փեզեշքիանը Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրը անմիջական հանդիպում ունեցավ տասնյակ իրանագետների և պարսից լեզվի ուսուցիչների հետ։ Գիտնականների և մշակութային գործիչների ներկայությամբ կայացած այս հանդիպումը նորեն ընդգծեց Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերի նշանակությունը։

Միջոցառման սկզբում ԻԻՀ դեսպան մեծարգո պարոն Մեհդի Սոբհանին ներկայացրեց Հայաստանում պարսկերենի ուսուցման ներկա վիճակը։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին պարսկերենը լայն տարածում է գտել Հայաստանի դպրոցներում, և այսօր այն արդեն իսկ դասավանդում է ավելի քան քսան պետական դպրոցներում և այլ կրթական հաստատություններում։ Դեսպանի համաձայն վերջին երկու տարիների ընթացքում պարսկերեն սովորողների թիվը աճ է գրանցել՝ 1800-ից հասնելով 2000-ի։ Բացի այդ, ուսուցման գործընթացի համակարգման նպատակով ավելի քան 5000 հատոր դասագիրք և կրթական նյութեր են տրամադրվել Հայաստանի դպրոցներին։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ հայտնի իրանագետ Գուրգեն Մելիքյանը, ով խոսեց հայ հասարակության շրջանում պարսկերենի նկատմամբ աճող հետաքրքրության մասին․ «մեծն բանաստեղծներ Ռումիի, Սաադիի, Հաֆեզի, Ռուդաքիի, Նիզամու և Ֆիրդուսու ճանաչումը նպաստել է, որ պարսկերենը օրեցօր ավելի ամուր դիրքեր գրավի Հայաստանում։ Պարսկերենը քաղաքակրթության լեզու է և խոր արմատներ ունի ժողովուրդների մշակույթի և հոգևոր հարստության մեջ»։

Այնուհետև խոսքը փոխանցվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ պրն․ Վարդան Ոսկանյանին, ով իր խոսքոմ անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին՝ նշելով հետևյալը․ «Թեպետ Իրանը և Հայաստանը տարբեր լեզու և կրոն ունեցող երկու ժողովուրդներ են, սակայն դարերի ընթացքում նրանք ստեղծել են միասնական քաղաքակրթություն։ Պարսկական գրականությունն ու մշակույթը հիմնարար դեր են ունեցել այս երկու ժողովուրդների հին կապերի ամրապնդման գործում»։

Հանդիպման հաջորդ հատվածում խոսքով հանդես եկան պարսից լեզվի ուսուցիչները, ովքեր ներկայացրին դպրոցներում պարսկերենի դասավանդման ընթացքը, ինչպես նաև խոսեցին այս լեզվի՝ երկու ժողովուրդների մշակութային ինքնության հարցում կարևորության մասին։

Ուսուցիչները նաև շնորհակալություն հայտնեցին Իրանի դեսպանությանը և մշակութային կենտրոնին՝ ցուցաբերած աջակցության համար՝ հատուկ ընդգծելով Սադիի հիմնադրամի դերը մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ուսումնական նյութերի ապահովման գործում։

Իրանի նախագահի հետ հանդիպումը ոչ միայն ընդգծեց Հայաստանում պարսկերենի ուսուցման կարևորությունը, այլև ևս մեկ անգամ հաստատեց Իրանի և Հայաստանի մշակութային ու քաղաքակրթական կապերը՝ որպես երկու երկրների հարաբերությունների ապագա զարգացման ամուր հիմք։

{author_name}
Հեղինակի նկար :

yerevan Armenia

yerevan Armenia

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: