• Dec 7 2021 - 14:43
  • 43
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)
«Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» ծրագրի շրջանակում

Հանդիպում-քննարկում՝ ժամանակակից պարսկական պոեզիայի զարգացումները թեմայով

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» ծրագրաշարի շրջանակներում հյուրընկալել էր պարսկերեն լեզվի և գրականության մի խումբ դասախոսների, ուսանողների և էնտուզիաստների, ովքեր հավաքվել էին «Նիմայի ընթերցանություն - Ժամանակակից պարսկական պոեզիայի զարգացումները» խորագրով քննարկմանը։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» ծրագրաշարի շրջանակներում հյուրընկալել էր պարսկերեն լեզվի և գրականության մի խումբ դասախոսների, ուսանողների և էնտուզիաստների, ովքեր հավաքվել էին «Նիմայական ընթերցումներ - Ժամանակակիցպարսկականպոեզիայիզարգացումները» խորագրով քննարկմանը։

Հանդիպման սկզբում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Վարդան Ոսկանյանը, բարձր գնահատելով ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությունը և «մեկ ամիս իրականական ժամանակակից գրականության հետ» ձևաչափով ծրագրաշարի կազմակերպումն ու անցկացումը, պարսկական պոեզիան համարեց իրանական մշակույթի ամբողջական արտահայտման և ճանաչողության հայելին, իսկ պարսից պոեզիայի ու դրա զարգացման և կատարելագործման փուլերի իմացության խորացումը՝ անհրաժեշտություն ցանկացած իրանագետի համար, ով այսպիսի մշակույթ և հարուստ գրականություն ունեցող երկրի ճշգրիտ ու խորը ճանաչողության փնտրտուքներում է:

Հայաստանում ԻԻՀ մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, շնորհակալություն հայտնելով այս հանդիպումն անցկացնելու ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ընձեռած հնարավորության համար, միաժամանակ ներկայացնելով «մեկ ամիս իրականական ժամանակակից գրականության հետ» ձևաչափով ծրագրաշարը, որը կազմակերպվել է ԻԻՀ մշակույթի կենտրոնի կողմից և Հայաստանի գիտական, արվեստի ու մշակութային հաստատությունների մասնակցությամբ և գալիք օրերին ևս կշարունակվի, նմանատիպ միջոցառումների հիմնական սահմանումն ու նպատակը համարեց Հայաստանի գիտական, մշակութային և գրական հանրության գիտելիքների ընդլայնումը պոեզիայի և գրականության բնագավառում Իրանի այսօրվա ձեռքբերումների մասին, ինչպես նաև հույս հայտնեց, որ այս ծրագիրը Հայաստանում ամենամյա ավանդույթ կդառնա։

Թաբաթաբային շարունակելով խոսքը, միաժամանակ անդրադարձավ մ.թ. տասնմեկերորդ դարից մինչև հիմա բանաստեղծական չափածո շարադրանքի ստեղծման սկզբից պարսից գրականության մեջ պոեզիայի նկարագրությանը և թվարկեց ժամանակակից պարսկական պոեզիայի և դրա տարբեր տեսակների ձևավորման պատմական, սոցիալական ու մշակութային համատեքստերը:

Ծրագրի շարունակության մեջ ԵՊՀ Իրանագիտության բաժնի երրորդ կուրսի մի շարք ուսանողներ ներկայացրին իրենց նյութերը պարսկական ժամանակակից պոեզիայի ռահվիրաների մասին։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի գրականության դասախոս Գառնիկ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով Իրանի մշակույթի կենտրոնին Հայաստանում պարսկական դասական և ժամանակակից գրականության տարածման նպատակով ցուցաբերած ուշադրության և ջանքերի համար, ժամանակակից պարսից գրականությունը այսօրվա Իրանի մշակույթն ավելի խորությամբ ճանաչելու համար ամենակարևոր հնարավորություններից մեկը համարեց, և հույս հայտնեց, որ նման ծրագրերի իրականացումը հիմք կդառնա հայ ուսանողների և հետազոտողների համար առավել շատ ծանոթանալու չափածո և արձակ ժանրերում իրանական ժամանակակից ստեղծագործություններին։

Հանդիպումն ավարտվեց ուսանողների՝ իրանցի ժամանակակից բանաստեղծների ընտրված բանաստեղծությունների ընթերցանությամբ:

مدیر سایت

مدیر سایت

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: