Իմամ Խոմեյնու գաղափարները․ բարոյականության, հոգևորի և հասարակական արդարության արտացոլումները

Իմամ Խոմեյնու մահվան 36-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Հարգարժա՛ն մտավորականներ, մեծարգո՛ տիկնայք և պարոնայք,
սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնու մահվան 36-րդ տարելիցին նվիրված «Իմամ Խոմեյնու գաղափարները․ բարոյականության, հոգևորի և հասարակական արդարության արտացոլումները» վերտառությամբ միջոցառմանը, որը կկայանա Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում։
Այս արարողությունը արժեքավոր առիթ է՝ վերաիմաստավորելու Իմամ Խոմեյնու խոր մտքերն ու գաղափարները, ինչպես նաև խորհելու ժամանակակից պատմության համատեքստում նրա անհատականության մարդկային, հասարակական և հոգևոր հարթությունների վերաբերյալ։ Վայր՝ Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճ Ժամ՝ հունիսի 4-ին՝ ժամը 18։00-ին Ձեր ներկայությունը կլուսավորի մշակութային և հոգևոր այս արարողությունը։