Թազիեի ներկայացումը

  • Մեկնարկի տարեթիվ : Jul 29 2025
  • Ավարտի տարեթիվ : Jul 29 2025
  • Վայր : Երևանի Կապույտ մզկիթ
Թազիեի ներկայացումը

Հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-20։00-ին, Երևանի Կապույտ մզկիթում «Էմամ-է Րաուֆ» խումբը կբեմադրի Թազիեի թատերական ներկայացումը։

Երևանի Կապույտ մզկիթում կբեմադրվի Թազիեի ներկայացումը
Հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-20։00-ին, Երևանի Կապույտ մզկիթում «Էմամ-է Րաուֆ» խումբը կբեմադրի Թազիեի թատերական ներկայացումը։
❣️ ���� Նշենք, որ խումբը արդեն իսկ հանդես է եկել ներկայացմամբ Փարիզում, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։
Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ո՛չ միայն ավանդական թատրոնի այս յուրահատուկ ձևին, այլ նաև վայելելու պարսկերենով հնչեցվող մեղեդիկ չափածոն։ Իսկ ստորև կարող եք հակիրճ ծանոթանալ թազիեի ավանդույթին։
❓ Ի՞նչ է Թազիեն
���� Իրանում դրամատիկական արվեստի առանձնահատուկ ձևերից է թազիեի ներկայացումը։ Թազիեն բեմի վրա վերարտադրում է շիայական իմամների (բացառությամբ 12-րդ՝ «թաքնված» իմամի) կյանքի ամենաողբերգական դրվագները։ Ներկայացման կենտրոնական և կուլմինացիոն պատումը Քարբալայում տեղի ունեցած ողբալի եղելություններն են, երբ խալիֆ Եզիդի ձեռքով նահատակվեցին Սուրբ Իմամ Հուսեյնը, նրա ողջ ընտանիքն ու հետևորդները։
‼️ Մի շարք հետաքրքիր փաստեր թազիեի մասին
����Թազիեն աշխարհում միակ իսլամական թատերական ավանդույթն է՝ փոխանցվող սերնդեսերունդ դարեր շարունակ։
����Դերերը տարբերակվում են հագուստի գույնով․
����⬜️ դրական կերպարները կրում են կանաչ կամ սպիտակ հագուստ, բացասականները՝
����⬛️ կարմիր և սև։
����Թատերական արվեստի այս տեսակը ծաղկել է սեֆյան և ղաջարական շրջաններում։
����Իրանից բացի ավանդույթը տարածում է գտել Իրաքում, Լիբանանում, Հնդկաստանում և Պակիստանում։
���� 2010թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ոչ նյութական ժառանգության մաս։
❣️ Մուտքը ազատ է։



Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: