«Նավասարդ» Հայ-Իրանական Մշակութային Խոհանոցային Փառատոն
Օգոստոսի 10֊ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Մշակութային կենտրոնի եվ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։
Միջոցառումը կանցկացվի երկու օր՝
Օգոստոսի 10
Փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարտա-Աքեմենյան ժամանակաշրջանից։
Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, ձեռարվեստի տարատեսակ գործեր, իսկ գլխավոր էկրանին կցուցադրվի «Հայկի գալուստը»։ Մինչև բուն արարողությունը նախատեսվում է մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին տեղի կունենա մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը։
Օգոստոսի 11
Ժամը 02։00-04։00-ը այց «Զորաց Քարեր» պատմամշակութային արգելոց՝ աստղադիտման։
Ուղիղ ժամը 04։00-ին մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու Հայկի համաստեղության գալուստը։