Համադանում կազմակերպված մանկապատանեկան թատրոնի միջազգային փառատոնում բեմադրվեց «Տրաբիատա կրկեսը» ներկայացումը

  • Մեկնարկի տարեթիվ : Nov 7 2024
  • Ավարտի տարեթիվ : Nov 7 2024
Համադանում կազմակերպված մանկապատանեկան թատրոնի միջազգային փառատոնում բեմադրվեց «Տրաբիատա կրկեսը» ներկայացումը

Թատերական փառատոները տարբեր երկրների և զանազան մշակույթների հետ ծանոթանալու լավագույն միջոցառումներից են։ 
Մանկապատանեկան ներկայացումներում «բեմում է հայտնվում» յուրաքանչյուր երկրի մշակույթը՝ իր յուրատեսակ հուզական նրբերանգներով և մանուկներին ու երիտասարդներին ուղղված բարոյախրատական ասելիքով։ 
��������Այսպիսով Համադանում կազմակերպված Մանկապատանեկան միջազգային թատերական փառատոնում իր փայլուն ներկայացմամբ հանդես եկավ նաև հայկական խումբը՝ Սոնա Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ 
«Տրաբիատա կրկեսը» վերտառությամբ ֆրանսիական  ներկայացումը մի կրկեսի մասին է, որը ֆինանսական խնդիրների բախվելով՝ դիմում է քաղաքապետարանին և տարբեր պետական անձերի՝ այս խնդիրներին լուծում տալու համար։ Քանի որ ոչ-ոք շահագրգռված չէ այս խնդիրները լուծել, թատրոնը փակվում է՝ վերջում վերածվելով մի նավի, որը հատում է ծովը՝ առագաստելով իր երազանքների հետքերով։
Փառատոնը անցկացվեց Իրանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում՝ Ալի Սադրի քարանձավում, որը Իրանի բնական հրաշալիքներից մեկն է համարվում։

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: