ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար պարոն Ասադի Մովահեդը այց կատարեց Հայ-Ռուսական համալսարան
պարոն Ասադի Մովահեդը այց կատարեց Հայ-Ռուսական համալսարան
Ակադեմիական և համալսարանական հարաբերությունները ամրապնդելու նպատակով՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար պարոն Ասադի Մովահեդը այց կատարեց Հայ-Ռուսական համալսարան։ Հանդիպման ընթացքում պարոն Ասադի Մովահեդը ծանոթացավ համալսարանում գործող արևելագիտական և մասնավորապես իրանագիտությանը նվիրված բաժիններին: Այս այցը հնարավորություն տվեց ծանոթանալ համալսարանում գործող արևելագիտական և իրանագիտական բաժիններին, արևելագիտության ինստիտուտի ծրագրերին և հնարավորություններին, ինչպես նաև քննարկել իրանագիտության ամբիոնի ուսանողների համալրման հետ կապված խնդիրներն ու առաջարկությունները: Մասնավորապես, քննարկվել են հայ ուսանողներին Իրանի համալսարաններ ուղարկելու համար նախատեսված կրթաթոշակային ծրագրերը։ Մշակույթի կենտրոնի ղեկավարը ընդգծել է իր պատրաստակամությունը և շահագրգռվածությունը՝ հնարավորինս աջակցել պարսից լեզվի ու գրականության և լայն առումով՝ իրանագիտության զարգացմանը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.