• Nov 22 2021 - 10:37
  • 31
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Նիմա Յուշիջի մեծարման օրվան զուգահեռ

Իրանական ժամանակակից գրականությունը հայ հասարակությանը ավելի շատ ներկայացնելու նպատակով և Նիմա Յուշիջի ծննդյան օրվան զուգահեռ՝ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցած միջոցառմանը մեկնարկեց «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում»

Իրանական ժամանակակից գրականությունը հայ հասարակությանը ավելի շատ ներկայացնելու նպատակով և Նիմա Յուշիջի ծննդյան օրվան զուգահեռ՝ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցած միջոցառմանը մեկնարկեց «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» ծրագրերի շարքը՝ Նիմա Յուշիջի մեծարմամբ։ Միջոցառման սկզբում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բարձր գնահատելով մեկ ամիս իրանական  ժամանակակից գրականությանը նվիրելու՝ Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությունը, և միաժամանակ մատնանշելով վերջին տարիներին հայ գրական համայնքի ու այս երկրի գրողների միության կողմից իրականացված գործունեությունը ընթերցողներին և գրականության սիրահարներին իրանցի ժամանակակից բանաստեղծների, գրողների հետ առավել շատ ծանոթացնելու ուղղությամբ, անհրաժեշտ համարեց նման նախաձեռնությունների ընդլայնումն ու խորացումը: Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, անդրադառնալով «Մեկ ամիս իրանական դասական գրականության հետ Հայաստանում» խորագրով հաջողված նախաձեռնությանը, որը տեղի ունեցավ սույն տարվա մայիս ամսվա սկզբից մինչև վերջ՝ բազմապիսի հետաքրքիր միջոցառումներով ու ծրագրերով, և ողջունվեց հայ մշակութային համայնքի կողմից, անդրադարձավ «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» միջոցառման կանխատեսվող ծրագրերին։ Նա նաև հույս հայտնեց, որ այս առիթը ամենամյա ավանդույթ կդառնա Իրանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների ու միջոցառումների օրացույցում։ Թաբաթաբային շարունակելով իր ելույթը՝ հակիրճ անդրադարձ կատարեց հատկապես իրանական գրականության պատմության մեջ Նիմա Յուշիջի դերի, պարսից պոեզիայի մեջ նոր ոճի և մեթոդների ստեղծման մշակութային, սոցիալական և քաղաքական պահանջների ու համատեքստերի, ինչպես նաև Նիմա Յուշիջի բերած նորարարությունից հետո պարսից գրականության ասպարեզում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Հայ բանաստեղծ և թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը, ով իր աշխատանքներում ունի Նիմայի ստեղծագործություններից թարգմանություններ, պարսից գեղարվեստական ​​գրականության թարգմանիչ և հետազոտող Գևորգ Ասատրյանը, բանաստեղծ, նկարիչ և «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը ու մի շարք այլ ժամանակակից բանաստեղծներ ու գրողներ հանդիպմանը քննարկեցին որոշ կարևոր հարցեր՝ հատկապես Նիմայի պոեզիայի, իրանական ժամանակակից գրականության և իրանցի ժամանակակից գրողների հայտնի ստեղծագործությունները հայերեն թարգմանելու անհրաժեշտության մասին: Նշենք՝ նոյեմբերի 11-ին մեկնարկած «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» նախագծի ընթացքում կկազմակերպվեն մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ Իրանի ժամանակակից բանաստեղծների և գրողների մեծարումը, իրանական ժամանակակից գրականության ասպարեզում հրատարակված ստեղծագործությունների ներկայացումը, թարգմանիչների հետ հանդիպումներ, պարսից ժամանակակից պոեզիայի ընթերցանության մրցույթ, մասնագիտական նիստեր և քննարկումներ Հայաստանի բուհերում ու գիտահետազոտական ​​կենտրոններում՝ իրանական ժամանակակից գրականության թեմայով, վեբինար՝ նվիրված Սրբազան Պաշտպանության (Իրան-Իրաքյան պատերազմ) գրականության ուսումնասիրությանը և ժամանակակից իրանցի բանա

مدیر سایت

مدیر سایت

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: