Մեկնարկում է «I. R. Iran's World Book Award» մրցանակաբաշխության 32-րդ․ շրջանը

  • Մեկնարկի տարեթիվ : Sep 4 2024
  • Ավարտի տարեթիվ : Sep 4 2024
Մեկնարկում է «I. R. Iran's World Book Award» մրցանակաբաշխության 32-րդ․ շրջանը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «I. R. Iran's World Book Award» մրցանակաբաշխությունը 32-րդ․ շրջանի մեկնարկի կապակցությամբ հայտարարում է գրքերի կանչ։ Շատ սպասված այս իրադարձությունը տեղի կունենա 2025 թ․ փետրվար ամսին: Գրախոսվող գրքերը անհրաժեշտաբար պետք է լինեն իսլամագիտության կամ իրանագիտության թեմատիկայով, ինչպես նաև տպագրված լինեն 2023թ․ Իրանից դուրս։

Ընդունվում են աշխատանքներ ցանկացած լեզվով։

Իսլամագիտություն․ Իսլամի պատմություն, իսլամական քաղաքակրթություն, ղուրանագիտություն և հադիսագիտություն, իսլամական աստվածագիտություն և փիլիսոփայություն, իսլամական արվեստ և ճարտարապետություն, գիտության պատմություն և այլն։

Իրանագիտություն․ Իրանի պատմություն, իրանական լեզուներ, իրանական աշխարհագրություն, մարդաբանություն, հինիրանական քաղաքակրթության պատմություն, պարսկալեզու գրականություն, իրանական արվեստ և ճարտարապետություն, իրանական մտավորականների գործերի թարգմանություններ և այլն։

 

Ներկայացման ձևը և չափորոշիչները

Գրքի էլ․ տարբերակի ֆայլին կից ուղարկել առաջադրման նամակը (Nomination letter) «I. R. Iran's World Book Award-ի» էլ․ հասցեին՝ bookaward@ketab.ir և ուղարկել գրքի մեկ ֆիզիկական նմուշ հետևյալ հասցեով՝

World Book Award Secretariat, Floor 1, No. 2, Khajeh Nasir Alley, the s. Baradaran-e Mozaffar St, Enghelab Eslami Ave, Tehran, Iran, ZipCode:1315773411 Tel: +9821-66415255 Fax: +9821-66415498

Դիտարկվելու են միայն հետևյալ չափորոշիչներին համապատասխանող աշխատանքները՝

  • Իսլամագիտության և իրանագիտության ոլորտում նոր ասելիք։
  • Համապատասխանությունը գիտահետազոտական չափանիշներին։
  • Գրքի ծավալի և բովանդակության ներդաշնակությունը։ Գլուխների և ենթաբաժինների ճիշտ հերթականությունն ու ամբողջականությունը, թեմատիկ ցանկի առկայությունը։
  • Ներկայացվող աշխատանքը պետք է խմբագրված լինի՝ զերծ տպագրական թերություններից։

Ներկայացման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 22, 2024թ․

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: