Սեյյեդ Ջամալ ադ-Դին Ասադ Աբադի (1254-1314 թթ.),
Սեյյեդ Ջամալ ադ-Դին Ասադ Աբադի (1254-1314 թթ.), իսլամական աշխարհի մտածող և փիլիսոփա՝ Նասեր ադ-Դին շահի ժամանակաշրջանում: Նա ծնվել է Համադանի Ասադաբադ քաղաքում և սովորել է Ղազվինում ու Թեհրանում, այնուհետև ուսումը շարունակելու համար 1266 թվականին գնացել է իմամների սրբավայր և չորս տարի սովորել է շեյխ Մորթեզա Անսարիի մոտ: Չարամիտներ մարդկանց զրպարտության արդյունքում և շեյխ Անսարիի խորհրդով նա գնաց Մումբայ և այնտեղ սովորեց նոր գիտություններ: 1273 թվականին նա գնաց Մեքքա, Քերբալա և Նաջաֆ, ապա եկավ Իրան: 1278 թվականին մեկնեց Քաբուլ և Աֆղանստանում բնակվելու չորս տարիների ընթացքում բարեփոխումների գործունեություն ծավալեց: Հետո նա Հնդկաստանով գնաց Եգիպտոս և այնտեղից մեկնեց Ստամբուլ, ու քննադատության ենթարկվեց շեյխ օլ-էսլամ Հասան Էֆենդիի կողմից քննադատության ենթարկվեց և ստիպված եղավ լքել Ստամբուլն ու վերադարձավ Եգիպտոս: Այդ ժամանակվանից սկիզբ դրվեց նրա քաղաքական գործունեությանն ու գիտական համբավին, և Եգիպտոսի Ռիազ փաշան խնդրեց նրան մնալ երկրում: Սեյյեդ Ջամալը դասավանդում էր Կահիրեի Ալ-Ազհար համալսարանում, որտեղ նրա ամենահայտնի ուսանողներից էր շեյխ Մոհամմադ Աբդեհը*: Եգիպտոսում Սեյյեդ Ջամալը հիմնադրեց «Հայրենասիրական կուսակցության ասոցիացիա»-ն, որը ամուր պատնեշ էր անգլիական քաղաքականության դեմ: Հակաբրիտանական քաղաքականության պատճառով նա ստիպված եղավ լքել Եգիպտոսը և վերադառնալ Հնդկաստան, ու Հեյդար Աբադի քաղաքում գաղտնի խմբավորում ստեղծեց «Արվեհ» անունով՝ ի հեճուկս Հնդկաստանի Ահմադ խանի։
Սեյյեդ Ջամալը Թամբաքուի (ծխախոտ) ապստամբության ժամանակ (50 տարի դեպի Անգլիա իրանական ծխախոտի հումքի արտահանման պայմանագրի դեմ ընդվզում, որը կազմակերպել էր հակաբրիտանական քաղաքականության կողմնակից, հոգևորական Միրզա Հասան Շիրազին) կապի մեջ էր շարժման առաջնորդների հետ (Ֆալ Ասիրի, Միրզա Շիրազի և Աշթիանի) և անմասն չէր նաև Միրզա Ռեզա Քերմանիին տեղեկություններ հասցնելու՝ Նասեր օլ-Դին շահի սպանության համար, և Միրզա Աղա Խան Քերմանին նույնպես նրա հետ հարաբերություններ ուներ գիտական ասպարեզում։
Սեյյեդ Ջամալ ադ-Դինի ամենամեծ երազանքն ու ձգտումը իսլամական շարժումն ու իսլամի միասնականությունն էր՝ հիմնված իսլամի մեծության վերականգնման ու առաջմղման, ինչպես նաև եվրոպական գերիշխանությունից փրկվելու վրա: Նրա ամենակարևոր աշխատանքներն են. 1․Նիչերյան կրոնի մասին ճշմարտությունը (հնդկական կրոնական ուղղություն, որի հավատալիքների հիմքում բնության՝ որպես աստվածային ուժի ու ստեղծագործության նկատմամբ պաշտամունքն ու հավատն է) և նիչերիների կարգավիճակի բացատրությունը (Կրոնական ուղղության մերժման տրակտատ), 2- Աֆղանստանի պատմություն, 3- Ջամալի հոդվածներ:
Անվանում | Սեյյեդ Ջամալ ադ-Դին Ասադ Աբադի (1254-1314 թթ.), |
Երկիր | Իրան |