Մոլանան․ փիլիսոփա և միստիկ բանաստեղծ

Մոլանան․ փիլիսոփա և միստիկ բանաստեղծ

Մոլանան․ փիլիսոփա և միստիկ բանաստեղծ

Իրանական մեհր ամսվա 8-ին Իրանում Մոլավիի մեծարման օրն է նշվում

Իրանական քաղաքակրթության թագ ու պարծանքներից մեկը Մոլանա Մոհամադ Ջալալեդինե Բալխին է՝ հայտնի Մոլավի գրական կեղծանվամբ:

Անկասկած, Մոլավիի մնայուն ստեղծագործությունները, որոնք մարդկային քաղաքակրթության ահռելի ժառանգության մի մասն ու անգին գանձ են, ամբողջ աշխարհում մեծ հռչակ ու ճանաչում են վայելում: Բավականաչափ ճանաչված հրատարակիչների կողմից դրանք միլիոնավոր օրինակներով թարգմանվել և հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Պատահական չէ, որ աշխարհի մեծ գրականագետներից շատերը Մոլավիի ստեղծագործությունների վեհ գաղափարների, հատկապես նրա «Մասնավի՚»ստեղծագործության առավել խորը ընկալման նպատակով են պարսկերեն սովորել՝ հետագայում լրացնելով իրանագետների շարքերը։

Ամբողջ աշխարհում Մոլանայի հռչակը պայմանավորված է նրա ստեղծագործություններում իսլամական միստիցիզմի գաղափարների ազդեցությամբ։ Անգամ 800 տարի անց այս գաղափարները պահպանում են իրենց թարմությունը՝ աշխարհի տարբեր անկյուններից մարդկանց հրավիրելով դեպի սեր և միստիցիզմ։

Մոլանայի կյանքն ու ստեղծագործությունը

Մոլանան ծնվել է մ. թ. 1207 Բալխ քաղաքում (ներկայիս ԱՖղանստան)։ Այդ ժամանակ Բալխը Իրանի Խորասան նահանգի մշակութային ու գրական խոշորագույն կենտրոններից մեկն էր, և հենց այստեղ են գրի առնվել Մոլանայի բանաստեղծական մտքի գոհարները։ Ուշագրավ է այն փաստը, որ Մոլանան Աթարի հետ իր ծանոթությանը պարտական է երջանիկ պատահականությանը։ Ասում են, որ դեռևս Մոլանայի հայրը իր և ժամանակի սուլթան Մոհամմադ Խորեզմշահի միջև ծագած տարաձայնության պատճառով ստիպված էր Նիշապուր, Բաղդադ և Մեքքա քաղաքները անցնելով՝ տեղափոխվել Սիրիա, որից հետո սելջուկյան գահակալ Ալա ադ-դին Քեյղոբադի խնդրանքով մշտական բնակություն հաստատեց Երզնկայում։ Ահա այստեղ է հետագայում Մոլանային բախտ վիճակվում հանդիպել Աթթարին, ումից նվեր է ստանում հայտնի «Asrār-nāme» ստեղծագործությունը։
Այսուամենայնիվ, Մոլանայի կյանքում ամենանշանավոր իրադարձությունը Շամս Թաբրիզիի հետ նրա ծանոթությունն էր, որը հիմնապես հեղափոխեց նրա ներքին աշխարհը։ Մինչ այդ նա զբաղված էր տարբեր նիստերում և շրջանակներում կրոնական գրությունների վերծանմամբ և մեկնությամբ, սակայն Շամս Թաբրիզիի հետ ծանոթանալով՝ թողեց այս զբաղմունքը՝ այսպիսով սկսելով իր ստեղծագործական ուղին։

Շամսի հետ բաժանումը

Շամս Թաբրիզիի հետ ծանոթությունից մեկ ամիս անց վերջինս ստիպված է լինում հեռանալ Կոնյայից։ Միայն մեկ անգամ, անսալով Մոլանայի թախանձանքներին, վերադառնում է Կոնյա, սակայն այս վերադարձը երկար չի տևում և այս անգամ նա ընդմիշտ լքում է քաղաքը։ Այս առիթով Մոլանան մոտ 40000 բեյթ և 3000 ղազալ պարունակող իր հսկայական դիվանը նվիրում է Շամսի հիշատակին՝ այն վերանգրելով «Divān-e Šams» (թրգմ․՝ Շամսի դիվան)։ Այս հավաքածուում տեղ են գտնում բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց մեջ հեղինակը գովերգում է Շամսին և սգում նրա անհայտանալը։

Մոլանային և Շամս ադ-դին Թաբրիզիին վերագրվող մի սրտագրավ մեջբերում գոյություն ունի՝

Մի անգամ Մոլանան հարցնում է․ «Եվ ի՞նչ են մեր վերքերը»։

Շամսը պատասխանում է․ «Վերքերի միջով է լույսը ներս թափանցում»

 

Մոլանայի վերջին գազելը

Մոլանան իր մահկանացուն կնքեց 1293թ․-ին։ Իր վերջին վայրկյանները անց է կացրել շրջապատված հարազատներով ու բարեկամներով։ Այդ տխրաշուք օրը Կոնյայի ողջ բնակչություններ սգում, և այս սուգը 40 օր տևեց։

Ասում են, որ Մոլանան մահվան մահճում շարադրել է իր վերջին գազելը՝

 

رو سر بنه به بالین، تنها مرا رها کن

ترک من خراب، خراب، خراب، خراب شب گرد مبتلا کن

ماییم و موج سودا، شب تا به روز تنها

خواهی بیا ببخشا، خواهی برو جفا کن

 

Գլուխս բարձին հանձնիր, միայն թող ինձ մենակ

Թող ինձ նվաստիս, թմրեցրու գիշերահածիս

Մենք ենք՝ սիրո ալյակներում սուզված, զօր ու գիշեր միայնակ

Կուզես արի՛ և ներում շնորհիր, կուզես՝ գնա՝ թղնելով տանջանք․․․

Անվանում Մոլանան․ փիլիսոփա և միստիկ բանաստեղծ
Երկիր Իրան
Մականունمولوی، مولانا و رومی
قرن هفتم
Աշխատանքներمثنوی، دیوان غزلیات یا کلیات شمس، رباعیات، مکتوبات، فیه‌مافیه و مجالس سبعه

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: