Մոհամմադ բեն Զաքարիա Ռազին՝ քիմիկոս, բժիշկ և փիլիսոփա
Մոհամմադ բեն Զաքարիա Ռազին իսլամական աշխարհի ամենահայտնի քիմիկոսներից և բժիշկներից մեկն է, ով ծնվել է 925 թ․ Ռեյ քաղաքում։ Լատինական աշխարհում հայտնի է որպես “Razes”: Նա ժամանակի փորձառու բժիշկներից է եղել և հռչակ է ձեռք բերել գլխավորապես ալկոհոլի, ծծմբաթթվի և սպիտակ նավթի հայտնագործման շնորհիվ։ Ռազին նաև նորագույն քիմիայի հիմնադիրն է և նրա գաղափարներից մի քանիսը գործածական են նույնիսկ այսօր։
Ռազիի Բժշկությունը
Իսլամական պատմիչների համաձայն Ռազին բժշկություն է սովորել Բաղդադի հիվանդանոցում։ Սկզբում զբաղվում էր ոսկերչությամբ, այնուհետև էլիքսիրներ էր պատրաստում։ Քառասուն տարեկան հասակում թողեց քիմիան և գնալով Բաղդադ, սկսեց բժշկություն սովորել։ Այնտեղ Աբբասյան խալիֆա Մուքթաֆիի շրջանում որոշ ժամանակ ղեկավարել է Բաղդադի հիվանդանոցը։
Հնուց ի վեր բժիշկները և հետազոտողները օգտվել են Ռազիի բժշկագիտական աշխատություններից։ Հատկանշական է, որ նա եղել է առաջինը, ով տարանջատել է ծաղկախտը կարմրուկից։ Չնայած Ռազին ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ դիահերձումը և ներքին օրգանների նկարագրությունը ժամանակի իշխող բարքերին հակասող և անհաճո գործունեություն էր համարվում, այսուամենայնիվ նա իր ուսումնասիրություններում` այդ թվումal-Mansuri«Վիրահատության մասին» աշխատանքում, ձեռնմուխ է եղել ոսկրերի, մկանների, ուղեղի, ակնագնդի, ականջի և այլ օրգանների նկարագրությանը։
Ռազին ժամանակի բժիշկներից տարբերվում էր նրանով, որ եթե մյուսները հիմնականում ցանկանում էին սպասարկել թագավորներին և բարձր պաշտոնի այլ անձանց, ապա նա ավելի շատ գործ ուներ հասարակ մարդկանց հետ։ Նրա կարծիքով բժիշկը պետք է օժտված լինի յուրահատուկ առաքինություններով ու համապատասխան կրթությամբ։
Ռազին առաջին մարդկանցից էր, ով յուրահատուկ կարևորություն էր տալիս սննդակարգին։ Այս թեմային է նվիրված նրա գրքերից մեկը՝ «Սննդի օգտակարության և վնասակարության մասին» (արաբ․ کتاب منافع الأغذیة و دفع مضارها) տրակտատը։
Գիտությունը, քիմիան և փիլիսոփայությունը
Քիմիայում Ռազիի հռչակը պայմանավորված է նյութերի դասակարգման մեջ զգալի ներդրմամբ։ Սակայն քիմիկոս լինելուց բացի Ռազին նաև ժամանակի փիլիսոփայական մտքի վառ ներկայացուցիչներից էր և իր գաղափարներով հարում էր Սոկրատեսին և Պլատոնին, ինչպես նաև ազդված էր հնդկական փիլիսոփայության և մանիքեականության գաղափարներով։ Ռազիի բարոյագիտական հայացքների համաձայն աշխարհը լի է տանջանքով ու տառապանքով և փրկության միակ ուղին բանականությունն ու փիլիսոփայությունն են։ Նրա կարծիքով հաճույքը գոյության մեջ առանձին տեղ չունի, այլև տառապանքը ամոքելու միջոց է։
Անվանում | Մոհամմադ բեն Զաքարիա Ռազին՝ քիմիկոս, բժիշկ և փիլիսոփա |
Երկիր | Իրան |
10-րդ․ դ․ | |
Yard period | the past |