Էբն-Է Սինա

Էբն-Է Սինա

Էբն-Է Սինա

 Էբն-է Սինան (հեջրիի չորրորդ դարի վերջ-հինգերորդ դարի սկիզբ) Իրանի անվանի փիլիսոփա, բժիշկ և բանաստեղծ է, իսլամական աշխարհի ամենահայտնի գիտնականներից։

            Աբու Ալի Հոսեյն բեն Աբդոլլահ բեն Սինան՝ ճանաչված Էբն-է Սինա և Աբու Ալի Սինա անուններով (և Հոջաթ ալ-Հաղ, Շարաֆ ալ-Մոլք, Շեյխ ալ-Ռաիս և Իմամ ալ-Հաքմա մականուններով), ծնվել է Բուխարայում։ 10 տարեկանում սովորել է Ղուրանն ու կրոնագիտության հիմունքները, իսկ հետո ուսումնասիրել իսլամական իրավագիտություն, մաթեմատիկա, տրամաբանություն, երկրաչափություն ու աստղագիտություն։ Այնուհետև ինքնուրույն սովորել է բնական գիտություններ և աստվածաբանություն, քանզի այս երկու գիտությունների ուսուցանման համար որևէ ուսուցիչ չկար, ու հմտացել նաև բժշկության բնագավառում։ 17 տարեկանում Էբն-է Սինան բուժեց Ամիրնուհ բեն Մանսուր Սամանիի հիվանդությունը ու փոխարենը որպես պարգևատրում ստացավ նրա հարուստ գրադարանից օգտվելու թույլտվություն։

            Ղազնավյանների օրոք նա գնաց Գորգանջ (քաղաք ներկայիս Ուզբեկստանում) և մտերմացավ Խարազմշահ Ալի բեն Մամունի, ապա նրա իրավահաջորդ Մամուն բեն Մոհամմադ Խարազմշահի հետ։ Դրանից հետո Գորգանում արժանացավ Ամիր Շամս ալ-Մաալի Ղաբուսիի ուշադրությանն ու վերջինիս պաշտոնանկությունից հետո այնտեղից գնաց Ռեյ, Ղազվին և Համադան, ու երկար ժամանակ մնաց Համադանում և պաշտոն ստացավ Շամս ալ-Դոուլե Դեյլամիի նախարարությունում, ապա գնաց Սպահան, ծառայության անցավ Ալա ալ-Դոուլե Քաքույեի մոտ։ Նա վախճանվեց Համադան վերադառնալու ճանապարհին՝ հիվանդության պատճառով։

            Նրա պարսկերեն ամենակարևոր աշխատություններից ենԱլայեի հանրագիտարանըև«Մերաջնամե»-ն («Համբարձման գիրք»), ինչպես նաևբժշկության թեմաներով«Ղանուն»գիրքը, որը ներառում է բնագիտության, տրամաբանության, աստվածաբանության և մաթեմատիկայի գիտությունները։

            Էբն-է Սինայի «Էինիե» ղասիդեն (մարմնի և հոգու մասին) նրա բանաստեղծական կարողությունների արտահայտումն է նաև արաբական գրականության մեջ (ստեղծագործությունը գրված է արաբերենով)։ Պարսից գրականության մեջ ևս նա շնորհալի էր։ Կարճ նախադասությունները և արհեստածին բառերից ու արտահայտություններից խուսափելը նրա ոճային առանձնահատկություններն են համարվում։ Նրան են վերագրվում 22 պարսկերեն քառյակ և ղաթ’ե (քիթա կամ ղթա, նշանակում է «բեկոր, կտրվածք»․ կարճ բանաստեղծության տեսակ է, որը կազմված է 2 կամ 3 բեյթից), որոնք ընդհանուր առմամբ 65 բեյթ են կազմում։

Անվանում Էբն-Է Սինա
Երկիր Իրան

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: