Այն մարդը, ով «Dar al-fonun»-ի փոխարեն ասաց «Dānešgāh» («համալսարան»)

Այն մարդը, ով «Dar al-fonun»-ի փոխարեն ասաց «Dānešgāh» («համալսարան»)

Այն մարդը, ով «Dar al-fonun»-ի փոխարեն ասաց «Dānešgāh» («համալսարան»)

Հարյուր երեսուն տարի առաջ «Նայեբ օլ-Սալթանե» կոչվող փոքր շուկայի և Համմամ Ղեբլե միջև գտնվող տանը ծնվեց Սադիղ ալ-Թեջարի որդին, ում անունը Իսա դրեցին («Հիսուս» անվան պարսկերեն/արաբերեն տարբերակը)։ Իսան իր ծնողների ցանկության համաձայն պետք էֆիկհ(իսլամական իրավունքի հիմքեր) և արաբերեն ուսումնասիրեր, սակայն ճակատագիրը նրա համար այլ ուղի էր նախապատրաստել։ Առաջին իսկ ուսանողական խմբի հետ ուղևորվեց Եվրոպա։ Հիմնական կրթությունը ստացավ Վերսալում, այնուհետև սովորեց Փարիզի համալսարանում՝ ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան։

Իսա Սադիղը Փարիզում Իրանի լիազոր դեսպանի աջակցությամբ մնաց փարիզում և շարունակեց կրթությունը։ Այնուհետև տեղափոխվեց Անգլիա և Քեմբրիջի համալսարանում դարձավ հայտնի արևելագետ պրոֆ․ Է․ Բրաունի օգնականը՝ այսպիսով զբաղվելով պարսից լեզվի ուսումնասիրման և դասավանդման գործունեությամբ։ Վերադառնալով Ֆրանսիա՝ նրան հաջողվեց պարսկերենը դարձնել համալսարանի ընդունելության քննությունների համար անհրաժեշտ օտար լեզուներից մեկը։ Այս ամենը տեղի էր ունենում Իրանի համար ծանր պատմական ժամանակահատվածում, երբ, չնայած երկիրը առաջին աշխարհամարտում իր չեզոքությունն էր հայտնել, այնուամենայնիվ ենթարկվեց Ցարական Ռուսաստանի և Անգլիայի կողմից հարձակմանը։ Այս ընթացքում Սադիղը Էդվարդ Բրաունի օգնությամբ Ֆրանսիայի և Անգլիայի պարբերականներում իր բողոքի ձայնն էր հայտնում այս իրողությունների դեմ։

 Վերջիվերջո Իրան վերադարձավ և ընդունվեց աշխատանքի մշակույթի նախարարությունում։ Արդյունքում զբաղեցրեց Գիլանի մշակույթի վարչության տնօրենի, Բարձրագույն կրթության ղեկավարի պաշտոնները՝ զուգահեռ զբաղվելով ուսուցչական գործունեությամբ։ Այս շրջանում, երբ զորքերի հրամանատարը և ռազմական նախարարը Ռեզախանն էր, վերջինիս կողմից ընտրվեց որպես ռազմական բառապաշարի մշակման պատասխանատու։ Այս իրողությունը, կարելի է ասել, «Ֆարհանգեստանի» շինության առաջին հիմնաքարն էր։ Ղաջարյան տոհմի իշխանության տապալումից հետո, երբ Ռեզախանը դարձավ Ռեզա շահ, և ձևավորվեց Սահմանադիր խորհրդարանը, Իսա Սադիղը դարձավ Թեհրանի ներկայացուցիչը։ Այս շրջանում կրթական համակարգը զգալի փոփոխությունների ենթարկվեց, ինչը պայմանավորված էր համատարած հասարակական պահանջով։ Սադիղը այդ ընթացքում Կոլումբիայի համալսարանի ասպիրանտուրայում էր սովորում, երբ փահլավի արքունիքի նախարարը նրան խնդրեց հանձնառել Թեհրանում ճարտարագիտության և բժշկագիտության «Դար ալ-ֆոնուն» (արաբ․ «համալսարան») բացելու նախապատրաստական աշխատանքները։ Դեռևս «Դանեշգահ» (պարսկ․ «համալսարան») բառը գոյություն չուներ, և Սադիղը դարձավ առաջին մարդը, ով այն շրջանառության մեջ դրեց՝ 1931թ․ ներկայացնելով համալսարանի նախագիծը, ամեն ֆակուլտետի ուսանողների թվաքանակը, ուսումնական տարվա տևողությունը, ինչպես նաև կառուցապատման և դասասենյակների կահավորման համար անհրաժեշտ նյութածախսի փաստաթղթերը։ Հաջորդ տարի, վերադառնալով Իրան, տեղեկացավ, որ համալսարանի իր նախագիծը հավանության է արժանացել։ Այսպիսով, Իսա Սադիղի և ժամանակի մշակույթի նախարարության պատասխանատու անձանց շնորհիվ Թեհրան քաղաքի պատմության մեջ մի նոր էջ բացվեց և քաղաքը վերջապես ունեցավ իր համալսարանը, որը վերջին տասնամյակների ընթացքում անփոխարինելի գիտնականների և մասնագետների մի բույլ է դաստիարակել։

Անվանում Այն մարդը, ով «Dar al-fonun»-ի փոխարեն ասաց «Dānešgāh» («համալսարան»)
Երկիր Իրան

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: