Իրանի նավթարդյունաբերական համալսարանը

Իրանի նավթարդյունաբերական համալսարանը

Իրանի նավթարդյունաբերական համալսարանը

Հայտնի է, որ Իրանը նավթի և գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներից է։ Հենց այս հանգամանքը բավական է, որ ոլորտը սպասարկող մասնագետների պատրաստման կարիքը դառնա երկրի առանցքային հարցերից մեկը, և հենց այս հանգամանքով է թելադրված համապատասխան մասնագիտական հաստատության առկայությունը, որը հենց «Նավթարդյունաբերական համալսարանն» է՝ ղեկավարվող Իրանի նավթի ազգային ընկերության կողմից։

 

Նավթարդյունաբերական համալսարանի պատմությունը

Իրանի առաջին նավթահորի փորման աշխատանքները (նշենք, որ սա նաև Արևմտյան Ասիայի առաջին նավթահորն է համարվում) սկսվել են 1907թ․ Խուզեստան նահանգի Մասջեդ-է Սոլեյման քաղաքում։ Եվ երբ փորողները վերջապես հասան նավթին, Իրանը մի նոր պատմական շրջափուլ թևակոխեց։ Այս նշանակալի իրադարձությունից մոտ 30 տարի անց հիմնադրվեց նավթարդյունաբերական համալսարանը, որը հանձն առավ նոր մասնագետներ պատրաստելու կարևոր գործառույթը։ Մինչև 1979 ուսանողների ընդունելությունը անց էր կացվում Աբադան քաղաքում, սակայն Իրաքի կողմից Իրանի վրա իրականացված ռազմական հարձակման պատճառով, համալսարանի գործունեությունը կարճ ժամանակով դադարեցվեց։ Այս ամենով հանդերձ համալսարանը կարողացավ պատվով դուրս գալ այս ծանր իրավիճակից՝ վերականգնելով բնականոն գործունեությունը։

 

Համալսարանի կառուցվածքը ֆակուլտետները

Համալսարանը ունի 4 մասնաճյուղ հետևյալ քաղաքներում՝ Աբադան, Ահվազ, Թեհրան և Մահմուդաբադ (Իրանի հյուսիս՝ Մազանդարան նահանգ)։ Թեհրանի մասնաճյուղը հիմնադրվել է 1957թ․՝ Իրանի նավթի ազգայնացումից 7 տարի անց։ Իսկզբանե այս կրթական հաստատությունը հայտնի է եղել որպես «ֆինանսների և հաշվապահության բարձրագույն դպրոց» և մի քանի անգամ վերանվանվելուց հետո ստացել է այժմեական անունը՝  «Իրանի նավթի ազգային ընկերության ֆինանսների և հաշվապահության ֆակուլտետ»։

Մահմուդաբադի ծովագիտության ֆակուլտետը Իրանում ծովի ուսումնասիրությամբ զբաղվող առաջին գիտակրթական կենտրոնն է եղել, որը իր գործունեությունը սկսել է 1975թ․։ Հիմնական նպատակը օվկիանավերի համար անձնակազմի պատրաստում է, որոնք հետագայում աշխատանքի են անցնում Իրանի նավթատար ազգային և ԻԻՀ նավագնացության ընկերություններում։

Համալսարանում գործունեություն է ծավալում 4 կրթական խումբ՝ «նավիգացիայի», «էներգետիկ ճարտարագիտության», «ծովային ճարտարագիտության» և «հիմնական գիտություններ և լեզու» խմբակները։

Անվանում Իրանի նավթարդյունաբերական համալսարանը
Երկիր Իրան
Կոնտակտային տվյալներ06153153000
Վեբ կայքhttps://www.put.ac.ir/

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: