«Փայամ-է Նուր» համալսարանը

«Փայամ-է Նուր» համալսարանը

«Փայամ-է Նուր» համալսարանը

 

«Փայամ-է Նուր» համալսարանը պարզապես համալասարան չէ, այլև համալսարանների հսկայական ցանց է, որի գործունեությունը ընդգրկում է Իրանի ողջ տարածքը։

Համալսարանի կենտրոնական մասնաշենքը տեղակայված է Թեհրան քաղաքում, իսկ Իրանի նահանգներում համալսարանի գործունեությունը համակարգելու համար գոյություն ունեն առանձին մասնաճյուղեր։

 

Համալսարանի պատմությունը

 

Փայամ-է Նուր համալսարանը հիմնադրվել է 1988թ․-ին։ Նախապատրաստական աշխատանքներից հետո առաջին ուսանողական խումբը սկսել է իր դասընթացները թվով 27 ուսումնական կենտրոններում հիմգ մասնագիտությամբ։ Հաջորդ տարիներին բուհը կարողացավ մեծապես ընդլայնել իր մասնաճյուղերը՝ դառնալով Իրանի առաջատար բարձրագույն հաստատություններից մեկը։ Հարկավոր է նշել, որ համալսարանը ներկայացված է Իրանի 31 նահանգներից յուրաքանչյուրում և ունի շուրջ 460 մասնաճյուղ։ 2023թ․-ի վիճակագրական տվյալների համաձայն, համալսարանում սովորում է շուրջ 344000 ուսանող, իսկ պրոֆեսորադասախոսական  կազմի ընդհանուր թիվը հասնում է 3500-ի։

Ձգտելով զարգացնել հեռակա ուսումը՝ համալսարանը թվային տեխնոլոգիաների կիրառմամբ զգալի հաջողությունների է հասել ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու հարցում՝ այսպիսով նվազեցնելով առկա դասընթացների անհրաժեշտությունը այն դեպքերում, երբ դրանք կարող են փոխարինվել հեռակա ձևաչափի դասընթացներով։

Համալսարանում դասավանդվող մասնագիտությունները դասակարգվում են հետևյալ ուղղություններով՝

 

1․ Գրականություն և հումանիտար գիտություններ

2․ Աստվածաբանություն և իսլամագիտություն

3. Հասարակագիտություն

4․ Մանկավարժություն և հոգեբանություն

5․ Ֆունդամենտալ գիտություններ

6․ Գյուղատնտեսություն

7․ Տեխնոլոգիաներ և ինժեներություն

8․ Մենեջմենթ, տնտեսագիտություն և հաշվապահություն

9․ Արվեստ և ճարտարագիտություն

 

«Գրականություն և հումանիտար գիտություններ», ինչպես նաև «ֆունդամենտալ գիտություններ» ուղղությունները գոյություն են ունեցել համալսարանի հիմնադրումից ի վեր։ Վերոբերյալ ուղղությունների մեջ մտնող մասնագիտությունները սահմանվում են հաշվի առնելով շրջանի պահանջարկն ու կարողությունները։

Անդրադառնալով համալսարանի գիտահետազոտական գործունեությանը, նշենք, որ այստեղ լույս է տեսնում թվով 37 պարբերական, որոնցում տպագրված հոդվածների թիվը 2023թ․ դրությամբ շուրջ 8300-ի է հասել։ Պարբերականներից 6-ը ունեն միջազգային կարգավիճակ և լույս են տեսնում անգլերեն լեզվով։

Համալսարանում գործում է նաև 20 հետազոտական կենտրոն, որտեղ իրենց հետազոտական աշխատանքներն են իրականացնում համալսարանի ուսանողներն ու դասախոսները։

Համալսարանի գիտատեխնիկական պարկերի գործունեությունը ուղղված է աջակցելու նոր գաղափարներով հանդես եկող մանր և միջին ձեռնարկություններին՝ ձգտելով հնարավորինս կառավարել գոյություն ունեցող ռիսկերը։

2022թ․ համալսարանում ստեղծվել է «Ստեղծագործ նորարարության և փափուկ տեխնոլոգիաների» կենտրոնը, որի նպատակը նորարարական նոր էկոսիստեմի ստեղծում է։ Կենտրոնի գործունեությունը ուղղված է նաև զարգացնել օտարերկրյա հետազոտողների հետ գործակցությունը՝ ստեղծելով նոր համալսարանական կապեր։

 

Համալսարանի գործունեությունը միջազգային հարթակում

 

«Փայամ-է Նուր» համալսարանը արտաքին աշխարհի հետ իր կապը պահպանում է իր միջազգային կապերի վարչության շնորհիվ, որը աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 17 ներկայացուցչություն։ Վարչության նպատակն է Իրանում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող օտարերկրյա ուսանողների ընդունելության համակարգումը, գիտաժողովների և գիտական սեմինարների կազմակերպումը, տարբեր համալսարանների հետ հուշագրերի կնքումը, ինչպես նաև Իրանում հետազոտական աշխատանքի և պրակտիկայի հնարավորության տրամադրումը օտարերկրյա ուսանողներին։ 2023թ․ տվյալներով այստեղ սովորող օտարերկրյա ուսանողների թիվը մոտ 3000 է։

Համալսարանի կարևորագույն կենտրոններից մեկը «Պարսից լեզվի ուսուցման» կենտրոնն է, որը հիմնադրվել է 2016թ․ և որի նպատակը Իրանում բնակվող և Իրանից դուրս գտնվող ոչ-պարսկալեզու ուսանողներին պարսկերեն սովորեցնելն է։

 

 

Անվանում «Փայամ-է Նուր» համալսարանը
Երկիր Իրան
Շահույթ չհետապնդող
Ուսանողների ամբողջական թիվ344000
Օտարերկրյա ուսանողների թիվ3000
Կոնտակտային տվյալներ02123320000
Վեբ կայքhttp://www.pnu.ac.ir/portal/home/

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: