Գիտության և մշակույթի համալսարանը․ կրթությունը և հետազոտությունը համակցված մեկ համալսարանական կենտրոնում
Կրթության, մշակույթի և հետազոտության ակադեմիական կենտրոնը (այսուհետ՝ ԿՄՀԱԿ) Իրանի մշակութային և հետազոտական կարևորագույն կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը տարածվում է գիտական հետազոտություններ և մշակութային գործունեություն իրականացնելու ուղղությամբ։ Թեհրանի Գիտության և մշակույթի համալսարանը գտնվում է հենց այս կազմակերպության ենթակայության տակ։
Գիտության և մշակույթի համալսարանի պատմությունը
ԿՄՀԱԿ ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրվել է 1993թ․։ Հետագա տարիների ընթացքում իր լայնատարած գործունեության արդյունքում ստացել է համալսարանի կարգավիճակ։ Ներկայումս համալսարանը բաղկացած է հետևյալ 6 ենթաբաժիններից՝
- Իրավագիտություն
- Տեխնոլոգիաներ և ինժեներություն
- Հումանտար գիտություններ
- Ճարտարագիտություն և արվեստ
- Նոր կենսաբանական գիտություններ և տեխնոլոգիաներ:
Համալսարանը ունի շուրջ 800 դասախոս, որոնցից 120-ը համալսարանի գիտխորհրդի մշտական անդամ են։ Այստեղ սովորում է շուրջ 9000 ուսանող 91 մասնագիտություններով, որոնցից 32-ը՝ բակալվրում, 53-ը՝ մագիստրատուրայում և 6-ը՝ ասպիրանտուրայում։ Օլիմպիադաներում համալսարանի ուսանողների կողմից գրավված բարձր հորիզոնականները խոսում են համալսարանում կրթության բարձր մակարդակի մասին։
Հետազոտական և ձեռնարկատիրական գործունեությունը
ԿՄՀԱԿ-ի կազմում գտնվող 21 հետազոտական կազմակերպությունները և 6 գիտական կենտրոնները Գիտության և մշակույթի համալսարանի համար հետազոտական մեծ հնարավորություններ են ստեղծում, և նշված կառույցների հետ ուղիղ համագործակցային կապը համալասարանի որակի զարգացման կարևորագոււյն նախադրյալներից մեկն է համարվում։ «Մշակույթի, արվեստի ու արհեստի, Soft-tech-ի ազգային պարկի» հիմնադրմամբ Գիտության և մշակույթի համալսարանը դարձավ Իրանում միակը, ով նմանատիպ մասնագիտական կառույց ունի։ Այստեղ ուսումնասիրվում են հագուստի նախագծման և մոդայի, ձեռագործ արվեստի, զբոսաշրջության և հարակից այլ թեմաներ։ «Զբոսաշրջության կայուն զարգացման» կոմիտեն իր հերթին հանդիսանում է նշված ոլորտում գործունեություն իրականացնող բացառիկ կառույցներից մեկը։
Համալսարանի կարևորագույն կառույցներից մյուսը՝ ձեռնարկատիրության զարգացման ֆոնդը, նպատակ է հետապնդում ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմաններ և ենթակառուցվածքներ ստեղծել։ Ֆոնդի գործունեությունը ուղղված է դասախոսների և ուսանողների մտավոր գործունեության արդյունքում ստեղծված գաղափարները կյանքի կոչելու գործընթացի սահուն ընթացքը ապահովելուն, ինչպես նաև ուսանողների համար աշխատատեղեր ստեղծելուն։
Գիտության և մշակույթի համալսարանի գործունեությունը միջազգային հարթակում։
Գիտության և մշակույթի համալսարանը իր գործունյա հետազոտական կենտրոնների շնորհիվ համարվում է Իրանի նորարարական գիտակրթական կենտրոններից մեկը։ 2022թ․ այն ճանաչվել է որպես Իրանի ամենանորարարական համալսարանը։
Համալսարանը հաջողել է տարբեր երկրների գիտական և հետազոտական կենտրոնների հետ լայն կապեր հաստատել։ Գործընկերների շարքում են Մալայզիայի UPM և USM, Մեծ Բրիտանիայի WARWIK և SHEFFIELD, Շվեդիայի MALARDALEN, Ավստրայի IMC և MODUL, Հայաստանի EUA, Կանադայի UCW գիտական հաստատությունները։
Անվանում | Գիտության և մշակույթի համալսարանը․ կրթությունը և հետազոտությունը համակցված մեկ համալսարանական կենտրոնում |
Երկիր | Իրան |
Շահույթ չհետապնդող | |
Ուսանողների ամբողջական թիվ | 9000 |
Օտարերկրյա ուսանողների թիվ | 93 |
Կոնտակտային տվյալներ | 02144238171 |
Վեբ կայք | http://usc.ac.ir/ |