Մաշհադի Ֆիրդուսի համալսարանը, արևելյան Իրանի մեծագույն համալսարանը
Բնակչության թվով Մաշհադը Թեհրանից հետո Իրանի երկրորդ քաղաքն է։ Հարուստ մշակույթով և պատմությամբ աչքի ընկնող այս մեգապոլիսը Իրանի արևելյան խոշորագույն քաղաքն է, որը ամեն տարի իր գեղեցկությամբ բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում։ Այստեղ շատ է ներգաղթը մոտակա քաղաքներից և փոքր բնակատեղիներից։ Այսպիսով, քաղաքի առանձնահատուկ դիրքի շնորհիվ Մաշհադի «Ֆիրդուսի» համալսարանը գտնվում է բազմաթիվ մարդկանց, մասնավորապես՝ երիտասարդության ուշադրության կենտրոնում։
Ֆիրդուսի համալսարանի պատմությունը
Մաշհադի Ֆիրդուսի համալսարանը ժամանակակից համալսարան է, սակայն Իրանում այն հնագույններից է: Համալսարանը հիմնադրվել է 1949 թ.՝ ի պատիվ իրանցի մեծն բանաստեղծ և դյուցազներգակ Ֆիրդուսու, ով ապրել և ստեղծագործել է արևելյան Իրանում՝ երկնելով մարդկության պատմության մեծագույն էպիկական գործերից մեկը՝ «Շահնամեն»։
Բուհի պատմության մեջ շրջադարձային պահ էր գրականության ֆակուլտետի հիմնադրումը 1955թ․-ին, որին հաջորդեց համալսարանի ընդլայնման գործընթացը։ Իրար հետևից բացվեցին «Ռացիոնալ մտածողության պատմության» (հետագայում «աստվածաբանության»), ատամնաբուժության, դեղագիտության և սնուցման, մանկավարժության և հոգեբանության, ինժեներիայի, օպտիմետրիայի, ինչպես նաև համալսարանի ենթակայության տակ գտնվող քոլեջը։
1979թ․ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո համալսարանից առանձնացավ բժշկակական ֆակուլտետը։ Այնուհետև համալսարանը համալրվեց վարչական և տնտեսական գիտությունների, անասնաբուժական, սպորտի, մաթեմատիկական գիտությունների ֆակուլտետներով, բույսերի գիտահետազոտական ինստիտուտով, գյուղատնտեսական քոլեջով, երկրաշարժի գիտահետազոտական կենտրոնով և մի շարք այլ կառույցներով:
Ֆիրդուսի համալսարանը այսօր
Ներկայումս համալսարանը ունի թվով 800 պրոֆեսորադասախոսական կազմ և այստեղ սովորում է ավելի քան 25 հազար ուսանող։ Բուհում շուրջ երկու հազար օտարերկրյա ուսանողների ներկայությունը խոսում է համալսարանի վերազգային բնույթի մասին: Համալսարանն այժմ ունի 13 ֆակուլտետ և մեկ քոլեջ: Այն բաղկացած է հետևյալ գիտահետազոտական ինստիտուտներից՝
1. Հումանիտար գիտություններում իսլամական հետազոտությունների կենտրոն
2. Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ
3. Ուխտագնացության և զբոսաշրջության գիտահետազոտական ինստիտուտ
4. Արևային էներգիայի հետազոտության ինստիտուտ
5. Նավթի և գազի գիտահետազոտական ինստիտուտ
6. Բուսագիտության հետազոտական կենտրոն
7. Տիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտ
Ֆիրդուսու համալսարանը իր միջազգային բարձր վարկանիշի շնորհիվ հաջողել է տարբեր տարիների ընթացքում Իրանի համալսարանների շարքում առաջատար դիրքեր զբաղեցնել։
Շանհայի 2023 վարկանիշային աղյուսակում Ֆերդուսիի համալսարանը ճանաչվել է Իրանի լավագույն համալսարաններից մեկը՝ մեխանիկական ինժեներիայի ոլորտում զբաղեցնելով 200-ից 151-րդ․ տեղը, իսկ քիմիական ճարտարագիտության մեջ՝ 500-ից 401-րդ․: Սպահանի և Շարիֆի համալսարանների հետ մեկտեղ այն բարձր վարկանիշային տեղերի արժանացավ։
Համալսարանի անունը փայլատակում է նաև ճարտարագիտության և տեխնոլոգիաների ոլորտում․ ըստ ISC-ի այն 350-ից 301-րդ․ հորիզոնականում է:
Մաշհադի Ֆերդուսի համալսարանի արտասահմանցի ուսանողները
Ներկայումս «Միջազգային համագործակցության և օտարերկրացի ուսանողների հարցերով» կենտրոնն աշխատում է համակարգելու այս համալսարանում ոչ-իրանցի ուսանողների կրթությունը: Բացի այդ, կենտրոնը արտերկրի բուհերի հետ ունեցած համագործակցային համաձայնագրերի շրջանակում իրանցի ուսանողներին արտերկրում սովորելու հնարավորություն է տալիս։
Հատկանշական է նաև, որ Ֆիրդուսիի համալսարանում գործում է ոչ պարսկախոսների համար պարսկերենի ուսուցման կենտրոն։
Անվանում | Մաշհադի Ֆիրդուսի համալսարանը, արևելյան Իրանի մեծագույն համալսարանը |
Երկիր | Իրան |
Համաշխարհային համալսարանների վարկանիշ | 151 |
Կառավարական | |
Ուսանողների ամբողջական թիվ | 30000 |
Կոնտակտային տվյալներ | ۰۵۱-۳۸۸۰۲۰۰۰ |
Վեբ կայք | https://www.um.ac.ir/ |