Մի շարք փաստեր Իրանում կրթության մասին

Մի շարք փաստեր Իրանում կրթության մասին

Մի շարք փաստեր Իրանում կրթության մասին

Արդեն իսկ երկու շաբաթ է ինչ Իրանում սկսվել է նոր ուսումնական տարին։

Այս առիթով Ձեզ ենք ներկայացնում մի շարք հետաքրքրիր փաստեր Իրանի կրթական համակարգի վերաբերյալ։

* Երեխաները սկսում են դպրոց գնալ 7 տարեկան հասակից և սովորում են 12 տարի։

* Իրանում գոյություն ունի 3 տիպի դպրոց՝ կրտսեր, միջնակարգ և ավագ։ Կրտսեր դպրոցում ուսուցումը տևում է 6 տարի, իսկ միջնակարգ և ավագ դպրոցներում՝ 3-ական։

* Պարտադիր է համարվում 9-ամյա կրթությունը (կրտսեր + միջնակարգ), որից հետո աշակերտը կարող է կամայական սկզբունքով շարունակել կրթությունը ավագ դպրոցում՝ այդպիսով նախապատրաստվելով ընդունելության քննություններին։

* Իրանում տղաները և աղջիկները սովորում են առանձին խմբերով, սակայն ծրագիրը բոլորի համար նույնն է։ Ուսուցչական կազմը նույնպես տարանջատված է ըստ սեռի։

* Միասնական քննություն՝ պարսկերեն konkur:

Դպրոցը ավարտելուց հետո այն անձինք, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը համալսարանում, հանձնում են միասնական քննություն։ Հետաքրքիր է, որ իրանական քոնքուրում ներառված են բոլոր առարկաները՝ անկախ ընտրված մասնագիտությունից։ Նշենք, որ դրանց թիվը 20-ից ավել է։ Այսպիսով, օրինակ, ապագա ծրագրավորողները պարտավոր են նաև հանձնել պարսից լեզվի և գրականության քննություն։

Անվանում Մի շարք փաստեր Իրանում կրթության մասին
Երկիր Իրան

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: