Մոֆիդ համալսարանը որպես միջդիսցիպլինար ուսումնասիրությունների կենտրոն

Մոֆիդ համալսարանը որպես միջդիսցիպլինար ուսումնասիրությունների կենտրոն

Մոֆիդ համալսարանը որպես միջդիսցիպլինար ուսումնասիրությունների կենտրոն

Չնայած Մոֆիդ համալսարանը բավական երիտասարդ կրթական հաստատություն է, որը հիմնադրվել է 1989 թ․, այն համարվում է Իրանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը հումանիտար գիտությունների ոլորտում:

Հիմնական գաղափարը, որը հանգեցրեց Մոֆիդ համալսարանի ստեղծմանը, հումանիտար և կրոնական գիտությունների միջև սերտ համագործակցության և գիտամետ մասնագիտական մթնոլորտի ստեղծումն էր։ Այսպիսով, Մոֆիդ համալսարանը սկսեց իր աշխատանքը՝ որպես Իրանի հումանիտար գիտություններում մասնագիտացված համալսարաններից մեկը և դարձավ Ղոմ քաղաքի առաջին բուհը:

Համալսարանն անվանակոչվել է հայտնի իսլամագետ «Շեյխ Մոֆիդի» անունով։ Մուհամմադ բեն Մուհամմադ բեն Նումանը՝ հայտնի  «Շեյխ Մոֆիդ» կեղծանվամբ, 10-րդ․ դ․ հայտնի իրավագետ և աստվածաբան էր, որի օրոք մեծապես ընդլայնվեց շիայական աստվածաբանական դպրոցը։

 Շատ աստվածաբանական դրույթներ, որոնք այսօր ընդունված են շիա գիտնականների շրջանում, առաջին անգամ հետազոտվել են հենց այս գիտնականի կողմից: Որոշ պատմական աղբյուրների համաձայն՝ Շեյխ Մոֆիդն իր կենդանության օրոք գրել է ավելի քան 200 հատոր գրքեր, որոնցից մի քանիսն են մեզ հասել։

 

Մոֆիդ համալսարանի կրթական և հետազոտական ​​պայմանները

 

Համալսարանում կրթությունը իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝      

-«Տնտեսագիտություն»

-«Իրավունք»

-«Փիլիսոփայություն»

-«Քաղաքագիտություն»

-«Աստվածաբանություն»

-«Անգլերեն»

Համալսարանում գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ՝  բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա։

Միասնական քննություններից բացի գոյություն ունի քննական հատուկ դասակարգում՝ նախատեսված հոգևոր ճեմարանի դիմորդների համար։

2023 թ․ տվյալներով համալսարանում սովորում է շուրջ 1500 ուսանող։

Հետաքրքրական է, որ չնայած Մոֆիդ համալսարանը համարվում է մասնավոր բուհ, այսուամենայնիվ լավագույն ուսանողների համար գոյություն ունեն վարձի փոխհատուցման հատուկ պայմաններ։ Սահմանված չափորոշիչներին համապատասխանելու պարագայում՝ ուսանողները կարող են օգտվել նաև համալսարանի կրթաթոշակային ծրագրերից։

 

Մոֆիդի համալսարանի գիտահետազոտական ​​գործունեությունը հնարավորինս համակարգելու նպատակով ՝ այստեղ ստեղծվել է 4 խոշոր հետազոտական կենտրոն։

 

Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն

Այն սկսել է իր աշխատանքը 2003թ.։ Կենտրոնի հիմնական նպատակն է լավագույնս ուսումնասիրել մարդու իրավունքների գիտոլորտը իսլամագիտության և իսլամական ուսմունքների տեսանկյունից՝  միջդիսցիպլինար մոտեցման որդեգրմամբ։

 

Տնտեսագիտական ուսումնասիրությունների կենտրոն

Մարդկային հասարակության կարիքների աճը պատճառ է հանդիսացել, որպեսզի, ապավինելով կրոնական տեքստերի վրա, ճգնաժամերի հաղթահարման համար նոր լուծումներ առաջարկվեն։

Կենտրոնը ստեղծվել է 2005թ., և ցարդ այստեղ անցկացվել են տարատեսակ միջազգային գիտաժողովներ և նիստեր, որոնք տարբեր երկրների դասախոսների և ոլորտի մասնագետներին միջև կարծիքների փոխանակության  համար գիտական հարթակ են ծառայել։

 

Մոֆիդի համալսարանի Ղուրանի ուսումնասիրությունների կենտրոն

Հիմնադրվել է 2006թ․, իսկ 2014թ․-ից կենտրոնի կողմից հրատարակվում է «Ժամանակակից կրոնը և աշխարհը» գիտական հանդեսը։

 

Համեմատական ​​իրավունքի ուսումնասիրությունների կենտրոն

Իրանում իրավական խնդիրները մեծամասամբ առնչվում են կրոնին, ուստի այս կենտրոնի նպատակը, որը հիմնադրվել է 2009 թ․, ներկա մարտահրավերներին դիմագրավելն, ինչպես նաև ընթացքում առաջ եկող հարցերին բավարար պատասխանելը։ Կենտրոնի կողմից հրատարակվում է «Համեմատական իրավագիտություն» գիտական պարբերականը։ Այն թողարկվում է տարին երկու անգամ։

 

Միջազգային հարթակում Մոֆիդ համալսարանի գործունեությունը

 

Օտարերկրացի ուսանողների ընդունելության համար համալսարանում հիմնադրվել է «Օտարերկրյա ուսանողների հյուպատոսական գրասենյակը», որը իր  գործունեությունը սկսել է 2018 թ․։ Անձնագրի, կացության քարտի, կացարանների տրամադրման, ինչպես նաև այլ ծառայություններ իրականացվում են այս գրասենյակի միջոցով։

Իր գործունեության ընթացքում  համալսարանը բազմաթիվ գիտաժողովներ է անցկացրել, որոնցում մասնակցել են մասնագետներ աշխարհի ամենատարբեր երկրներից՝ Ամերիկայից, Կանադայից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Իտալիայից և այլն։

Անվանում Մոֆիդ համալսարանը որպես միջդիսցիպլինար ուսումնասիրությունների կենտրոն
Երկիր Իրան
Մասնավոր
Ուսանողների ամբողջական թիվ3000
Կոնտակտային տվյալներ۰۲۵۳۲۹۲۵۷۶۱
Վեբ կայքhttps://www.mofidu.ac.ir/

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: