Արևելյան Ատրպատականի տեղական օրացույցը

Արևելյան Ատրպատականի տեղական օրացույցը

Արևելյան Ատրպատականի տեղական օրացույցը

Դեռևս հնագույն ժամանակներում մարդկությունը, գիտակցելով ժամանակի բաժանման կարևորությունը հատկապես գյուղատնտեսական գործունեության և տեղաշարժի ծրագրման հարցերում, փորձել է ստեղծել օրացույցներ։ Այս նպատակի համար որպես չափման միավոր են դիտակվել այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են լուսնի կատարած պտույտը երկրի շուրջ, դրա դիրքի փոփոխությունը, ինչպես նաև աստղերի և երկնային մարմինների դիրքը երկնակամարում։

Օրացույցը հին Իրանում


Իրանում պատմության ընթացքում բազմատեսակ օրացույցներ են օգտագործվել, որոնցից մի քանիսն են միայն լայն տարածում գտել։ Տարբեր օրացույցներում տարեգրության հաշվարկման եղանակները տարբերվել են և այս տարբերությունները հատկապես նկատելի են եղել օրացուցային տոներում։ Նահանջ տարվա հաշվարկը իրանական օրացույցների ամենակարևոր բաղադրիչներից է, որը դարերի ընթացքում աստիճանաբար կատարելագործվել է։

Իրանում Իսլամի տարածումից հետո, որպես տարեգրության սկիզբ ընդունվեց Մուհամմադ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա կատարած գաղթը (արաբ․-պարսկ․հիջրա/հիջրեթ)։ Դրանից հետո տարածվեց լուսնային օրացույցը՝ իր հիմքում ունենալով Լուսնի ամբողջական պտույտը։ Չնայած այն լավագույնս ապահովում էր կրոնական տոների ժամանակագրությունը, սակայն տարվա եղանակների փոփոխության և  շարժունակության պատճառով հարմար չէր, օրինակ, հարկահավաքության համար։ Այդ պատճառով սկսվեց կիրառվել այն օրացույցը, որը հիմնված էր արևի շուրջ Երկրի պտույտի վրա։

Իրանում տարածված տարբեր օրացույցներից առավել հայտնի և ընդունված է «Ջալալի» օրացույցը, որը պահպանում է իր արդիականությունը մինչ օրս։ Այն վերագրվում է հայտնի պոետ, մաթեմատիկոս և աստղագետ Օմար Խայամին։ Քանի որ նա այս օրացույցը կազմել է Ջալալեդդին Մալիքշահ Սելջուկի (1072-1092 թթ.) օրոք, այն ստացել է «Ջալալի օրացույց» անվանումը։ Այս օրացույցում տարվա սկիզբը համընկնում է գարնանային գիշերահավասարին։

Ջալալյան օրացույցից բացի Իրանի տարբեր շրջաններում կիրառվել են նաև տեղական օրացույցներ, որոնցում կենտրոնական կարևորություն էր տրվում գյուղատնտեսական աշխատանքներին՝ ցանքին և բերքահավաքին։ Արևելյան Ատրպատականում կիրառվող օրացույցը պատկանում է հենց այս տեղական օրացույցների դասին։ 2013 թ. այն գրանցվել է Իրանի ոչ նյութական ժառանգության ցուցակում։

 

Արևելյան Ատրպատականի տեղական օրացույցի առանձնահատկությունները

Այս օրացույցի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն արտացոլում է մարդկանց հավատալիքներն ու ավանդույթները՝ միևնույն ժամանակ գործածվելով նաև տնտեսական պլանավորման նպատակներով։

Օրացույցը կազմելիս օգտագործվել են երկնքում աստղերի դիրքը և արևի ու լուսնի շարժումը։ Այն հնարավորություն էր տալիս գյուղացիներին և անասնապահներին որոշել տարվա եղանակային փոփոխությունները և գյուղատնտեսական աշխատանքների համար ճիշտ ժամանակը։ Ժողովրդական փորձառական գիտելիքները մեծ դեր էին խաղում այս օրացույցի ձևավորման մեջ, և օրացույցում առանձնացվում էին հատուկ օրեր՝ հատուկ իրադարձություններով։ Որպես օրինակ՝ յուրաքանչյուր տարվա  ապրիլի 14-ը տեղի բնակիչների շրջանում հայտնի էր «Նիսան» անվամբ, և այս օրը բոլորը սպասում էին անձրևի։ Մեկ այլ կարևոր օր էր «Գեիչի ղըրանը»՝ մայիսի կեսերի ցուրտ եղանակը, որը այծերի մահվան պատճառ էր դառնում։

Ինչպես և շատ այլ օրացույցներում, այստեղ ևս տարին բաժանված է չորս եղանակների՝ յուրաքանչյուրը երեք ամիս տևողությամբ, որոնք են՝ «Յազ» (գարուն), «Յայ» (ամառ), «Փաիզ» (աշուն) և «Փեշ» (ձմեռ)։ Ժամանակի ընթացքում գրագետ մարդիկ, որոնք ծանոթ էին ավելի ճշգրիտ օրացույցների, կատարելագործել են այս տեղական համակարգը։ Սակայն այսօր էլ որոշ հովիվներ և գյուղացիներ շարունակում են օգտագործել այն։

Անվանում Արևելյան Ատրպատականի տեղական օրացույցը
Երկիր Իրան
ՆահանգԱրևելյան Ադրբեջան
Other
RegistrationԱզգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: