Սովորույթներ

Զրադաշտականների ավանդական հագուստը

Հին ժամանակներում զրադաշտական տղամարդիկ հիմնականում երկար մորուք են ունեցել, և նրանց արտաքին տեսքի անբաժանելի բնորոշիչ գծերն են մորուքը և սպիտակաթույր զգեստը։

Զրադաշտականների ավանդական հագուստը

Իրանի ազգային-կրոնական համայնքները աչքի են ընկնում ավանդական հագուստի գունային և ոճական բազմազանությամբ, ինչը հատկապես նկատելի է կանանց հագուստում։ Իրանի զրադաշտականների հագուստը այս առումով բացառություն չէ և այն առանձնանում է իր յուրատիպ գույներով և բաղադրիչներով։


Տղամարդկանց հագուստը

Հին ժամանակներում զրադաշտական տղամարդիկ հիմնականում երկար մորուք են ունեցել, և նրանց արտաքին տեսքի անբաժանելի բնորոշիչ գծերն են մորուքը և սպիտակաթույր զգեստը։ Սպիտակ միագույն հագուստ կրելու ավանդույթը, որն այսօր տեսնում ենք տղամարդկանց շրջանում, տարածված է եղել նաև անցյալում։ Այդ իսկ պատճառով, թերևս, որոշ պատմական աղբյուրներում նրանց անվանում են «սպիտակազգեստներ»։ Ներկայումս ավանդական սպիտակ հագուստը օգտագործվում է գլխավորապես կրոնական ծեսերի ու տոների, ինչպես նաև և որոշ ընտանեկան առիթների ժամանակ։

Տղամարդկանց ավանդական հագուստը սովորաբար պատրաստվում է սպիտակաթել կտավից։ Հագուստի բաղադրիչները հետևյալն են՝

  1. Գլխաշոր (Չադորշաբ) – այս գլխարկը պատրաստվում է բամբակի թելից։ Հին ժամանակներում ծեսերի և հարսանյաց հանդիսությունների համար պատրաստվում էին ասեղնագործ գլխարկներ։ Գլխարկի ներքևում հաճախ օգտագործվում է թասակ, որը պատրաստված է կանաչ կտորից՝ ծաղկազարդերով, կամ սպիտակ շապիկ՝ կրոնական ծեսերի համար։
  2. Ներքնաշապիկ (Սադրա) – պատրաստված է քաթանից, կարճ թևքով, կիսաօվալ վզի շրջագծով և առաջային ճեղքով։
  3. Գլխաշապիկ– սպիտակ, միաշերտ շապիկ, որը հաճախ ունի ճեղք վզի կիսաշրջագծի մոտ հագնելու հարմարության համար։ Շապիկը հասնում է ծնկներին և կարող է ունենալ գրպաններ։
  4. Տաբատ – զրադաշտական տղամարդիկ հատուկ տաբատ չեն կրում, ինչպես օրինակ քրդերը։ Տարբերությունը միայն գույնի մեջ է․ ինչպես նշվեց տղամարդկանց հագուստը ամբողջությամբ սպիտակ է։

Կանանց ավանդական հագուստը

Զրադաշտական կանանց հագուստը այնքան գունեղ է եղել, որ գրավել է ճանապարհորդների ուշադրությունը։ Միջնադարյան ճանապարհորդական գրառումներում հաճախ հանդիպում ենք այն միտքը, որ կանայք կրել են կապույտ կամ վանդակավոր շապիկներ, պուտիկավոր տաբատներ և գունավոր գլխաշորեր։

Կանանց հագուստը ունի ընդհանրություններ այլ շրջանների ավանդական հագուստի հետ, որպես օրինակ՝ գլխաշորը նման է բախտիարի կանանց գլխաշորին, վերնաշապիկը՝ Լոռեստան շրջանի ավանդական զգեստին, իսկ տաբատը ավելի մոտ է ատրպատականյան ոճին։

Կանանց ավանդական հագուստի բաղադրիչներն են՝

  1. Գլխարկ (պարսկերեն՝ լաչակ) – եռանկյուն կտոր, պատրաստված ոսկեզօծ, մոխրագույն կամ մետաքսե կտորից, ծածկում է ամբողջ մազերը։
  2. Գլխաշոր – գունավոր և զարդարված կտոր, ծածկում է գլխի առջևի և հետևի մասը։ Երբեմն այն այնպիսի երկարության է հասնում, որ ձգվում է մինչև ոտքը։
  3. Ներքնաշապիկ (Սադրա)
  4. Գլխաշապիկ– լայն, օվալաձև երկարացմամբ, եզրագծերով և փոքր ճեղքով հետևի մասում, ներքևում լայն տաբատով, որը կարող է զարդարված լինել։ Այս մասը ներկայումս քիչ է օգտագործվում։
  5. Տաբատ – կտրվածքով նման է ատրպատականաբնակ կանանց տաբատին, սակայն ոտնամասերը պատրաստված են նեղ գունավոր կտորներից։