• Aug 7 2025 - 11:33
  • 67
  • Ուսանելու ժամանակը : Less than one minute

Իրանում լույս է ընծայվել «Նկարազարդ արվեստ» խորագրով գիրքը

Իրանում լույս է ընծայվել «Նկարազարդ արվեստ» խորագրով գիրքը՝ Իրանի մշակութային ժառանգության ոլորտի փորձագետներ Նադիա Վաքիլզադեի և Բահարե Դադյարի հեղինակությամբ։

Գրքում անդրադարձ է կատարվում իրանական արվեստի երեք խոշոր սյուներին՝ «լաքի» կոչվող նկարչությանը, գեղագրությանը և «ծաղիկ ու թռչուն» պատկերազարդմանը։ Այն պարզապես արվեստին նվիրված գործ չէ, այլև տպավորիչ ուղևորություն է դեպի իրանական արվեստի պատմության խորքերը։

Առաջին անգամ ուսումնասիրության առանցքում է հայտնվել պատմական մի ժամանակաշրջան, որը մինչ այդ սակավ գիտական ուշադրության է արժանացել․ խոսքը զանդյան դինաստիայի մասին է։

Գրքի նախաբանում կարդում ենք հետևյալ տողերը․ «զանդյան դարաշրջանը Իրանի պատմության կարճ, սակայն փայլուն էջերից մեկն է. մի դարաշրջան, որը փայլում է ինչպես պայծառ մի մարգարիտ Սեֆյանների անկմանը հաջորդած և Ղաջարներից առաջ ծագած քաղաքական ալեկոծությունների միջակայքում՝ …»։ Այս գիրքը փորձ է՝ պատասխանելու մի կարևոր հարցի․ ինչպե՞ս կարողացավ զանդյանների այս կարճատև ժամանակաշրջանը արվեստի մեջ այդքան վեհություն և նրբություն գոյացնել։

Հեղինակներն իրենց թարմ և ժամանակակից լեզվով ձգտել են ցույց տալ, որ Զանդերի կառավարման շրջանը ո՛չ թե սոսկ Սեֆյանների իներցիոն շարունակությունն էր հանդիսանում, այլ իրանական արվեստում ուրույն լեզվով և արտահայտչաձևով դրսևորված մի իրողություն էր։

yerevan Armenia

yerevan Armenia

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: