• Jun 6 2022 - 14:38
  • 108
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված քանդակագործության երրորդ սիմպոզիումին

Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված քանդակագործության երրորդ սիմպոզիումին

Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված քանդակագործության երրորդ սիմպոզիումին

 

Իրանցի քանդակագործ Թահեր Շեյխօլհոքամային Հայաստանի Ապարան քաղաքում կազմակերպված քանդակագործության երրորդ սիմպոզիումին անդրադարձավ իր արվեստի գործերի ստեղծմանը։

«Էթնոարվեստն այսօր» խորագիրը կրող քանդակագործության երրորդ սիմպոզիումի բացման արարողությունը կայացավ չորեքշաբթի օրը՝ մայիսի 25-ին, Ապարանի Քանդակների պուրակում՝ Ապարանի համայնքապետարանի, ՀՀ-ում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սեյյեդ Ջավադ Թաբաթաբայի Ռադի, աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործների և արվեստասերների մասնակցությամբ։

«Արվեստը երկրներին միմյանց ճանաչելու և փոխադարձ հարգանքի հնարավորություն է ընձեռում, և յուրաքանչյուր երկրի դրոշը խաղաղության ու բարեկամության խորհրդանիշ է աշխարհի համար», - ասաց Հայաստանում բնակություն հաստատած իտալացի քանդակագործ, սիմպոզիումի հիմնադիր-կազմակերպիչ Վիգենը։

Վերջինս սիմպոզիումի կազմակերպման նպատակը համարեց մեկ հարթակում Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթները համադրելը, տարբեր համայնքների մշակութային ոգին, առանձնահատկություններն ու ինքնատիպությունը ընդգծելը, արտտուրիզմի ստեղծումն ու զարգացումը, երիտասարդության շրջանում մշակութային կյանքի ակտիվացումն ու արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացումը, վարպետաց դասերի կազմակերպումը և ստեղծագործ մտքի փոխանցումը։

Քանդակագործության երրորդ սիմպոզիումը կազմակերպվում է մայիսի 25-ից հունիսի 10-ը՝ Ապարանի համայնքապետարանի աջակցությամբ և ԻԻՀ-ից, Սիրիայից, Բեռալուսից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից ու այլ երկրներից 17 արվեստագետների մասնակցությամբ, և միջոցառման ավարտին ևս քանդակագործները կցուցադրեն իրենց ստեղծագործությունները։ Իրանցի ժամանակակից քանդակագործ Թահեր Շեյխօլհոքամային՝ Քազերուն քաղաքից, մասնակցել է սիմպոզիումին Ապարանի համայնքապետարանի հրավերով և ՀՀ-ում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնի ու «Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության»՝ արտերկրում գտնվող իրանցիների և մշակութային համագործակցության գլխավոր վարչության հետ գործակցությամբ և անդրադարձել է իր արվեստի գործերի ստեղծմանը։

Հարկ է նշել՝  Ապարանի համայնքապետարանը 2018թ-ին իրականացրել է քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումը՝ «Մեր պապերի սխրանքը» խորագրով, իսկ 2019թ-ի հունիսին՝ երկրորդ միջազգային սիմպոզիումը, որը կրել է «Ապագայի շարժվող արվեստ» խորագիրը։ Երրորդ սիմպոզիումը նախատեսված էր իրականացնել 2020 թ-ին, որը սակայն համավարակի պատճառով հետաձգվեց։

Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ծածանումը Հայաստանի Ապարան քաղաքի Քանդակների պուրակում

 

Բեհնամ Ախարբինի քանդակի տեղադրումը Ապարան քաղաքի Քանդակների պուրակում

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: