Լույս է տեսել «Պարսից գրականություն» երկհատորյակը՝ բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Զորայր Միրզայանի հեղինակությամբ
Վերջերս լույս է տեսել «Պարսից գրականություն» երկհատորյակը՝
բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Զորայր Միրզայանի հեղինակությամբ և
թարգմանիչ և բանասեր Նիկիտ Միրզայանի աշխատասիրությամբ։
Այս հատորներում ներկայացված են ավելի քան 100 գրող բանաստեղծների համառոտկենսագրությունները և նրանց ընտրանի ստեղծագործությունները՝ սկսած Հանզալի
Բադղեյսիից, Ռուդաքիից և Ֆիրդուսուց մինչև մեր ժամանակակիցները՝ Սոհրաբ
Սեփեհրի,Ֆորուղ Ֆարոխզադ և Շահիդ Սալես: Այս աշխատությունը դեռևս խորհրդային
տարիներին արժանացել է ՍՍՀ գիտությունների Ակադեմիաի ակադեմիկոսներ Կարապետ
Մելիք Օհանջանյանի և Բաբկեն Չուգասզյանի բարձր գնահատանքներին և հիշատակվել
որպես առաջին հայերեն պարսից գրականության պատմությունը իրանագիտության բնագավառում:
Գրել Ձեր մեկնաբանությունը.