Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի գորգ լվացողները
Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի և Քաշանի Ֆինի գորգերի լվացման ծիսական արարողությունն այս տարածաշրջանի սգո հնագույն ծեսերից է, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ ուրբաթ օրը և հայտնի է «Գորգերի ուրբաթ» անվամբ:
Սա միակ իսլամական ծեսն է, որն իրականացվում է ըստ արեգակնային օրացույցի:
Գորգերի լվացման արարողության փիլիսոփայության ձևավորումը սկիզբ է առնում 734 օգօստոսի 7-ից՝ Իմամզադեհ Սուլթան Ալի Իբն Իմամ Մոհամմադ Բաղեյրի Ողջույն նրան նահատակության օրվանից: Քաշանի Ֆինի բնակչությունը, ովքեր նրան հրավիրել էին այս տարածաշրջան, նշում են այս արարողությունը ի պատիվ այդ օրվա:
Գորգերի լվացման արարողության ընթացքում Իմամզադեհի շենքի ներսում գտնվող գորգերից մեկը խողովակաձև ծալված տեսքով դնում են մի խումբ երիտասարդների ուսերին, և Իմամզադեհի ներսում ողբ ու սգո արարողություն անցկացնելուց հետո այն հասցնում են Քաշան և հանձնում Ֆինի բնակիչներին, իսկ նրանք վերցնելով գորգը, տանում են կառույցից մի քանի հարյուր կիլոմետր արևելք գտնվող աղբյուրի մոտ: Այս խմբին հետևելով ՝ մեկ այլ խումբ, որոնցից յուրաքանչյուրը երկար ձեռնափայտը ձեռքներին հետևում է գորգ տանողներին՝ ի նշան Իմամ Բաղերի արյան վրիժառության՝ «Ո ՜վ Հոսեյն» գոչելով ու ձեռնափայտերը շարժելով, գնում են աղբյուրի մոտ:
Աղբյուրի կողքին գորգը նետվում է գետնին և մաքրվում աղբյուրի ջրով՝ ի նշան Իմամզադեհ Բաղերի լողանալու:
Իմամզադեհ շինության մուտքի մոտ գորգը ուսերին բերողների ժամանումն ու այն ետ հանձնելը Խավեհ Արդեհալ գյուղի բնակիչներին, ովքեր պետք է այն ներս տանեն, ևս ուղեկցվում է հատուկ արարողություններով:
Գորգերի լվացման այս ծիսակարգը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Անվանում | Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի գորգ լվացողները |
Երկիր | Իրան |