Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի գորգ լվացողները

Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի գորգ լվացողները

Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի գորգ լվացողները

Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի և Քաշանի Ֆինի գորգերի լվացման ծիսական արարողությունն այս տարածաշրջանի սգո հնագույն ծեսերից է, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ ուրբաթ օրը և  հայտնի է «Գորգերի ուրբաթ» անվամբ:

Սա միակ իսլամական ծեսն է, որն իրականացվում է ըստ արեգակնային օրացույցի:

Գորգերի լվացման արարողության փիլիսոփայության ձևավորումը սկիզբ է առնում 734 օգօստոսի 7-ից՝ Իմամզադեհ Սուլթան Ալի Իբն Իմամ Մոհամմադ Բաղեյրի Ողջույն նրան նահատակության օրվանից: Քաշանի Ֆինի բնակչությունը, ովքեր նրան հրավիրել էին այս տարածաշրջան, նշում են այս արարողությունը ի պատիվ այդ օրվա: 

Գորգերի լվացման արարողության ընթացքում Իմամզադեհի շենքի ներսում գտնվող գորգերից մեկը խողովակաձև ծալված տեսքով դնում են մի խումբ երիտասարդների ուսերին, և Իմամզադեհի ներսում ողբ ու սգո արարողություն անցկացնելուց հետո այն հասցնում են Քաշան և հանձնում Ֆինի բնակիչներին, իսկ նրանք վերցնելով գորգը, տանում են կառույցից մի քանի հարյուր կիլոմետր արևելք գտնվող աղբյուրի մոտ: Այս խմբին հետևելով ՝ մեկ այլ խումբ, որոնցից յուրաքանչյուրը երկար ձեռնափայտը ձեռքներին հետևում է գորգ տանողներին՝ ի նշան Իմամ Բաղերի արյան վրիժառության՝ «Ո ՜վ Հոսեյն» գոչելով ու ձեռնափայտերը շարժելով, գնում են աղբյուրի մոտ: 

Աղբյուրի կողքին գորգը նետվում է գետնին և մաքրվում աղբյուրի ջրով՝ ի նշան Իմամզադեհ Բաղերի լողանալու: 

Իմամզադեհ շինության մուտքի մոտ գորգը ուսերին բերողների ժամանումն ու այն ետ հանձնելը Խավեհ Արդեհալ գյուղի բնակիչներին, ովքեր պետք է այն ներս տանեն,  ևս ուղեկցվում է հատուկ արարողություններով:

Գորգերի լվացման այս ծիսակարգը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային  մշակութային ժառանգության ցանկում:

Անվանում Մաշհադի Խավեհ Արդահալի գյուղի գորգ լվացողները
Երկիր Իրան

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: