Գորգի լվացման արարողությունը և պատմական հիշողությունը

Գորգի լվացման արարողությունը և պատմական հիշողությունը

Գորգի լվացման արարողությունը և պատմական հիշողությունը

Յուրաքանչյուր տարի՝ իրանական մեհր ամսվա երկրորդ ուրբաթ օրը, որը համապատասխանում է սեպտեմբեր ամսվա վերջին կամ հոկտեմբերի առաջին ուրբաթին, Իրանի Մաշհադ Արդահալ և Քաշանի շրջանի Ֆին բնակավայրերում մեծ քայլերթ է սկսվում, որը նշանավորում է մի շատ կարևոր և յուրատիպ կրոնական ծեսի՝ «Գորգի լվացման» արարողության մեկնարկը։

 

«Գորգի լվացման» արարողության պատմությունը

Մ․թ․ 731-736թթ․ շիաների հինգերորդ իմամ Մոհամմադ Բաղերի որդի Սուլթանալին Քաշանի Ֆին և Խավե գյուղերում տեղի բնակչությանն շրջանում իսլամի և հավատքի խոսքն էր տարածում։ Նա այս բնակավայրեր էր ուղևորվել բնակիչների խնդրանքով և իմամ Բաղերի նշանակմամբ։ Շուտով Սուլթանալիի հանդեպ սերն ու հեղինակությունը ժողովրդի շրջանում այնքան մեծացավ, որ տեղի իշխանները սկսեցին վախենալ նրանից և արյունքում որոշեցին դավադրություն կազմակերպել նրա դեմ։ Այսպիսով Ջումադա աս-սանի ամսվա 27-ին՝ մեհրի երկրորդ ուրբաթին համաժամանակ, դավադրությանը հաջողվեց և Սուլթանալին իր մահկանացուն կնքեց։ Ասում են, որ նա 3 օր շարունակ անհավասար պայքար է մղել թշնամաց դեմ, սակայն վերջում տեղի է տվել և հոգին ավանդել Ազնավե հովտում։

Այն բանից հետո, երբ դավադրության լուրը հասավ Ֆին, տեղի բնակիչները մահակները ձեռքերն առած ճանապարհ ընկան դեպի Ազնավե, սակայն, ցավոք, 2 օր ուշացումով հասան տեղ։ Նրանք իմամի որդու դին փաթաթեցին գորգի մեջ և հողին հանձնեցին նրան։

Ահա այս դառը եղելության հիշատակին է նվիրված «Գորգի լվացման» արարողությունը։

«Գորգ լվանալու» խորհուրդը

Այս ծեսը ըստ էության միակն է Իրանում, որը չի հետևում լուսնային հիջրեթի օրացույցին։ Այսպիսով, ի տարբերություն կրոնական այլ ծեսերի, արարողության օրը տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվում։ Նշված հանգամանքը մի շարք գիտնականների առիթ է տվել ենթադրելու, որ ծեսը կարող է կապված լինել հինիրանական Մեհրեգան տոնի հետ, որը նշվել է նույն ժամանակ։ Սակայն Ֆինի և Խավեի բնակիչները հերքում են նման առնչության գոյությունը՝ ընդգծելով ծեսի իսլամական բնույթն և կապը 8-րդ դարի իրադարձությունների հետ։

Դարերի ընթացքում այս ծեսը դարձել է տեղի տարբեր համայնքների միջև միության խորհրդանիշ։ Արարողության հոգևոր բնույթով պայմանավորված՝ մարդիկ ջանք չեն խնայել այն պահպանելու ուղղությամբ։  

Արարողության խորհրդանշական տարրերից մեկը ժողովրդի ձեռքին եղած փայտերն են։ Դրանք խորհրդանշում են ճնշված, կեղեքված և անզոր մարդկանց պաշտպանելու պատրաստակամությունը։

 

Արարողության առանձնահատկությունները

Ինչպես արդեն նշվեց կենտրոնական արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, սակայն նախորդող և հաջորդող ուրբաթ օրերը նույնպես մի շարք արարողություններ են կազմակերպվում։ Նախորդող ուրբաթը հայտնի է«Ջարի ուրբաթ» անվամբ։ Այս օրը համայնքի ավագները հանրային վայրերում՝ շուկաներում և այլուր, բարձրաձայն հայտարարում են գալիք արարողության ժամը՝ բոլորին հրավիրելով մասնակցության։

Ֆինի և Խավեի բնակիչները սովորաբար ընտանիքներով են մասնակցում արարողությանը։ Արարողությունից երկու օր առաջ նրանք սկսում են շարժվել դեպի Մաշհադ Արդեհալ։ Բուն արարողության օրը ֆինի ժողովուրդը, փայտերը ձեռքերին պահած, խմբվում է Շահզադե Հոսեյնի դամբարանի մոտ հոսող առվակի ափին՝ Սուլթանալիի դամբարանից շուրջ 800 մետր հեռավորության վրա և սպասում արարողության մեկնարկին։ Այս ընթացքում՝ սգո արարողությանը նախապատրաստվելիս, նրանք մաքրում են աղբյուրը և օծում են այն վարդաջրով։

Արարողության սկսվելուն պես ֆինի բնակիչները ձայնարկում են «Յա Հոսեյն» կամ «Լաբբեյք Յա Հոսեյն» («Սիրում ենք քեզ Հոսեյն»)՝ միաժամանակ բարձրացնելով  և իջեցնելով ձեռնափայտերը։ Երբ նրանք հասնում են Սաֆայի հրապարակ, այստեղ կանգ են առնում՝ սպասելով Խավեի բնակիչներին, ովքեր պետք է իրենց փոխանցեն օրհնյալ գորգը։

Խավի բնակիչները իրենց հերթին առավոտյան փակում են սրբավայրի դարպասները, առանձնացնում են սրբավայրի գորգերից մեկը, օծում բուրմունքով և հատուկ կարգով փաթաթում այն։ Սգո և ոգեկոչման ծեսերից հետո գորգը փոխանցում են ֆինաբնակներին, որոնք այն տանում են լվալու Շահզադե Հոսեյնի մոտ գտնվող աղբյուրում։ Լվացումը կատարվում է կամ գորգի վրա պարզապես աղբյուրի ջուր ցողելով, կամ դրա մի մասը հոսող ջրում մաքրելով։

Այնուհետև գորգը տեղափոխվում է Սուլթանալիի դամբարան, մի քանի անգամ պտտացվում դամբարանի շուրջ և վերադարձվում Խավեի երեցներին։

Հաջորդ ուրբաթ օրը, որը «Ջոմե-յե Նաշլեջի‌» է կոչվում, Մաշհադ Արդեհալի մերձակայքում գտնվող Նաշլեջ գյուղի բնակիչները ընտանիքներով այցելում են Սուլթանալիի դամբարան՝ նշելու նրա նահատակության յոթերորդ օրը սգո և ոգեկոչման արարողակարգերով։

Անվանում Գորգի լվացման արարողությունը և պատմական հիշողությունը
Երկիր Իրան
ՆահանգՍպահան
ՔաղաքՔաշան
Կրոնական
RegistrationUnesco

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: