Համալսարաններ

Մաշհադի Ֆիրդուսի համալսարանը, արևելյան Իրանի մեծագույն համալսարանը

Մաշհադի Ֆիրդուսի համալսարանը ժամանակակից համալսարան է, սակայն Իրանում այն հնագույններից է: Համալսարանը հիմնադրվել է 1949 թ.՝ ի պատիվ իրանցի մեծն բանաստեղծ և դյուցազներգակ Ֆիրդուսու, ով ապրել և ստեղծագործել է արևելյան Իրանում՝ երկնելով մարդկության պատմության մեծագույն էպիկական գործերից մեկը՝ «Շահնամեն»։

Բնակչության թվով Մաշհադը Թեհրանից հետո Իրանի երկրորդ քաղաքն է։ Հարուստ մշակույթով և պատմությամբ աչքի ընկնող այս մեգապոլիսը Իրանի արևելյան խոշորագույն քաղաքն է, որը ամեն տարի իր գեղեցկությամբ բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում։ Այստեղ շատ է ներգաղթը մոտակա քաղաքներից և փոքր բնակատեղիներից։ Այսպիսով, քաղաքի առանձնահատուկ դիրքի շնորհիվ Մաշհադի «Ֆիրդուսի» համալսարանը գտնվում է բազմաթիվ մարդկանց, մասնավորապես՝ երիտասարդության ուշադրության կենտրոնում։

 

 

Ֆիրդուսի համալսարանի պատմությունը

Մաշհադի Ֆիրդուսի համալսարանը ժամանակակից համալսարան է, սակայն Իրանում այն հնագույններից է: Համալսարանը հիմնադրվել է 1949 թ.՝ ի պատիվ իրանցի մեծն բանաստեղծ և դյուցազներգակ Ֆիրդուսու, ով ապրել և ստեղծագործել է արևելյան Իրանում՝ երկնելով  մարդկության պատմության մեծագույն էպիկական գործերից մեկը՝ «Շահնամեն»։

Բուհի պատմության մեջ շրջադարձային պահ էր գրականության ֆակուլտետի հիմնադրումը 1955թ․-ին, որին հաջորդեց համալսարանի ընդլայնման գործընթացը։ Իրար հետևից բացվեցին «Ռացիոնալ մտածողության պատմության» (հետագայում «աստվածաբանության»), ատամնաբուժության, դեղագիտության և սնուցման, մանկավարժության և հոգեբանության, ինժեներիայի, օպտիմետրիայի, ինչպես նաև համալսարանի ենթակայության տակ գտնվող քոլեջը։

1979թ․ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  համալսարանից առանձնացավ բժշկակական ֆակուլտետը։ Այնուհետև համալսարանը համալրվեց վարչական և տնտեսական գիտությունների, անասնաբուժական, սպորտի, մաթեմատիկական գիտությունների ֆակուլտետներով, բույսերի գիտահետազոտական ​​ինստիտուտով, գյուղատնտեսական քոլեջով, երկրաշարժի գիտահետազոտական ​​կենտրոնով և մի շարք այլ կառույցներով:

 

Ֆիրդուսի համալսարանը այսօր

Ներկայումս համալսարանը ունի թվով 800 պրոֆեսորադասախոսական կազմ և այստեղ սովորում է ավելի քան 25 հազար ուսանող։ Բուհում շուրջ երկու հազար օտարերկրյա ուսանողների ներկայությունը խոսում է համալսարանի վերազգային բնույթի մասին: Համալսարանն այժմ ունի 13 ֆակուլտետ և մեկ քոլեջ: Այն բաղկացած է հետևյալ գիտահետազոտական ինստիտուտներից՝

1. Հումանիտար գիտություններում իսլամական հետազոտությունների կենտրոն

2. Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ​​ինստիտուտ

3. Ուխտագնացության և զբոսաշրջության գիտահետազոտական ​​ինստիտուտ

4. Արևային էներգիայի հետազոտության ինստիտուտ

5. Նավթի և գազի գիտահետազոտական ​​ինստիտուտ

6. Բուսագիտության հետազոտական կենտրոն

7. Տիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական ​​ինստիտուտ

Ֆիրդուսու համալսարանը իր միջազգային բարձր վարկանիշի շնորհիվ հաջողել է տարբեր տարիների ընթացքում Իրանի համալսարանների շարքում առաջատար դիրքեր զբաղեցնել։

Շանհայի 2023 վարկանիշային աղյուսակում Ֆերդուսիի համալսարանը ճանաչվել է Իրանի լավագույն համալսարաններից մեկը՝ մեխանիկական ինժեներիայի ոլորտում զբաղեցնելով 200-ից 151-րդ․ տեղը, իսկ քիմիական ճարտարագիտության մեջ՝ 500-ից 401-րդ․: Սպահանի և Շարիֆի համալսարանների հետ մեկտեղ այն բարձր վարկանիշային տեղերի արժանացավ։

Համալսարանի անունը փայլատակում է նաև ճարտարագիտության և տեխնոլոգիաների ոլորտում․ ըստ ISC-ի այն 350-ից 301-րդ․ հորիզոնականում է:

 

Մաշհադի Ֆերդուսի համալսարանի արտասահմանցի ուսանողները

Ներկայումս «Միջազգային համագործակցության և օտարերկրացի ուսանողների հարցերով» կենտրոնն աշխատում է համակարգելու այս համալսարանում ոչ-իրանցի ուսանողների կրթությունը: Բացի այդ, կենտրոնը արտերկրի բուհերի հետ ունեցած համագործակցային համաձայնագրերի շրջանակում իրանցի ուսանողներին արտերկրում սովորելու հնարավորություն է տալիս։

Հատկանշական է նաև, որ Ֆիրդուսիի համալսարանում գործում է ոչ պարսկախոսների համար պարսկերենի ուսուցման կենտրոն։