Սեյյեդե Խաթունի քարանձավը՝ 70000 տարեկան օթևան

Սեյյեդե Խաթունի քարանձավը՝ 70000 տարեկան օթևան

Սեյյեդե Խաթունի քարանձավը՝ 70000 տարեկան օթևան

«Սեյյեդե Խաթունի» քարանձավը՝ հայտնի նաև «Tang-e Eškan» անվամբ, գտնվում է Ֆարս նահանգի Արսանջան շրջանում։ Այս քարանձավի հնությունը ձգվում է մինչև նախապատմական ժամանակներ։ Այստեղից գտնվել է թվով 1000 որսորդության հետ կապ ունեցող գործիք։

Ավանդության համաձայն տարիներ առաջ այստեղ Սեյյեդե Խաթուն անունով մի անձ է բնակվել, ում պատվին էլ հետագայում անվանակոչվել է այս քարանձավը։

Արսանջանի պատմությունը

Արսանջանը Ֆարս նահանգի հնագույն քաղաքներից մեկն է։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդը դեռևս 70000 տարի առաջ է այստեղ ոտք դրել։ Բացի նշված քարանձավից, հայտնաբերվել են նաև այլ հին քարանձավներ, որոնք դիտարկվում են որպես նախամարդկանց բնակատեղիներ։

Իր բարենպաստ կլիմայի շնորհիվ Արսանջանը ոչ միայն հարմար բնակավայր էր հին մարդու համար, այլ նաև մշտապես գտնվել է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։

Սեյյեդե Խաթունի քարանձավի առանձնահատկությունները

Քարանձավը գտնվում է ծովի մակարդակից 1291 մ․, իսկ շրջակա ցամաքային հատվածից 17 մ․ բարձրության վրա։ Քարանձավն իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է՝ հասնելով ընդհուպ մինչև 40 մ․ լայնության։ Երկարությունը մոտավորապես 26 մ․ է, իսկ ընդհանուր մակերեսը՝ 400 մ․։ Շնորհիվ այն հանգամանքի, որ քարանձավի մուտքը նայում է դեպի հարավ, այստեղ ամռան ամիսներին հով է, իսկ ձմռանը՝ տաք։ Բացի այդ, քարանձավի շրջակայքը աչքի է ընկնում տարբեր կենդանատեսակների բնակության համար հարմարավետ բնակլիմայական պայմաններով։ Այսպիսով նախամարդու համար այն ոչ միայն լավ պատսպարան էր, այլ նաև սնունդ հայթհայթելու հարմարավետ բնակատեղի։

 

Սեյյեդ Խաթունի պատմությունը

Սեյյեդ Խաթունի քարանձավը պատկանում է հին քարի դարի շրջանին։ Այստեղ պեղումները իրականացվել են 1977թ․ Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի կողմից այստեղ գործուղված արշավախմբի կողմից։ Արդյունքում հայտնաբերվեցին տարբեր տեսակի քարե գործիքներ, ձիու և այլ կենդանիների ոսկորներ, ապառաժներ, ինչպես նաև ջուր պահեստավորելու համար նախատեսված հարմարանք։

Քարանձավը նաև ընդգրկվել է Իրանի ազգային ժառանգության ցանկում։

Անվանում Սեյյեդե Խաթունի քարանձավը՝ 70000 տարեկան օթևան
Երկիր Իրան
ՆահանգՖարս
ՔաղաքԱրսենջան
Պատմական
RegistrationԱզգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: