Թաղ-է Բոսթան, Քերմանշահ

Թաղ-է Բոսթան, Քերմանշահ

Թաղ-է Բոսթան, Քերմանշահ
Քերմանշահի Թաղ-է Բոսթանը (թաղ - պարս.՝ կամար), որը տեղացիներն անվանում են «Թաղ-է Վասան», գտնվում է Քերմանշահ քաղաքի հյուսիս-արևելքում։ Այս պատմական հուշարձանը, չնայած բազմաթիվ պաշտոնյաների ջանքերին, դեռ չի հասցրել համաշխարհային գրանցում ստանալ, բայց դա չի նվազեցնում նրա արժեքն ու գեղեցկությունը։
 
Թաղ-է Բոսթանը կառուցվել է մ. թ. երրորդ դարում։ Այդ ժամանակ Սասանյան թագավորներն ավելի հակված էին Պերսեպոլիսի շուրջը կառուցել իրենց արձանները։ Սակայն Արդաշիր II-ի օրոք արձանների, կիսանդրիների կառուցման համար ընտրվեց հենց Թաղ-է Բոսթանը։ Վերջինիս աշխարհագրական դիրքը նպաստավոր էր, այդ ժամանակ այն գտնվում էր Մետաքսի ճանապարհի վրա, բնությունը մշտադալար էր, իսկ օդն ու ջուրը՝ մաքուր։ Այդ իսկ պատճառով այս վայրն ընտրվեց Թաղ-է Բոսթանի կառուցման համար։ Այն որպես պատմական ու մշակութային ​​կոթող՝ մեծ նշանակություն ունի պատմաբանների և հնագետների համար։ Այս հոյակապ շինությունը ցույց է տալիս տվյալ դարաշրջանի մարդկանց կարողությունն ու արվեստը։ 
 
Շինության վրա փորագրված պատկերաքանդակներում կարելի է տեսնել Սասանյանների դինաստիայի մի քանի պատմական իրադարձություններ, ինչպես նաև այս ժամանակաշրջանի արքաների թագադրման պատկերներ, որոնցից են՝ Արտաշիր II-ի, Շապուր II-ի, Շապուր III-ի, Խոսրո Փարվիզիի թագադրումը և պահլավերեն գրով քարե արձանագրությունները, որոնք դեռ դարեր անց զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տեսնելու։
 
Այս համալիրը բազմիցս վերանորոգվել և վերակառուցվել է։ Տարիներ առաջ մուտքը քարե կամարներից ներս հասանելի էր, բայց շենքի փլուզումները կանխելու նպատակով նման հնարավորություն այլևս չկա։ 
 
Կանաչ տարածքը, լիճն ու ստորգետնյա ջրի աղբյուրներն այնպիսի յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում այս կոթողին, որ կարելի է ժամերով նստել ու դիտել լճակի բադերին ու սագերին։

 

 
 
 
Անվանում Թաղ-է Բոսթան, Քերմանշահ
Երկիր Իրան
1

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: