Անապատի մենակյացը՝ Մեհմանդուսթ աշտարակը
Դամղան քաղաքից 16 կմ հեռավորության վրա գտնվող և սելջուկյան շրջանին պատկանող այս աշտարակը Իրանի ճարտարապետական յուրօրինակ կոթողներից է։ Կառույցը աղյուսակերտ է՝ բարեզարդված բազմաթիվ աղյուսաշարվածքներով, որոնք հազար տարի անց պահպանում են իրենց շքեղությունն ու կաղապարայնությունը։ Շինության վերին հատվածում տեսանելի է իրանական քուֆիով գրված արձանագրությունը, որը պահպանում է շինության կառուցման տարեթիվը ( 1097թ․)։ Մեհմանդուսթ աշտարակի շուրջ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ են միահյուսվել։ Տեղացիները պատմում են, որ մի օր քնից արթնացել են և տեսել, որ աշտարակի տանիքը առանց անհետացել է, ինչից հետո աշտարակը սկսել են «սարբարանդազ» կոչել, ինչը բառացի նշանակում է աշտարակ, որը «ինքն իր գլուխից ազատվում է»։ Հատկանշական է նաև Մեհմանդուսթ անվանումը, որը ծագում է կառուցման հովանավոր Ամիր Մեհմանդուսթի անունից, սակայն ինքնին մեհմանդուսթ բառը պարսկերենում «հյուրասեր» է նշանակում, և չնայած աշտարակը շատ այցելուներ չի ունենում, նրա անվանումն իսկ կանչում է հետաքրքրասեր զբոսաշրջիկներին։
Անվանում | Անապատի մենակյացը՝ Մեհմանդուսթ աշտարակը |
Երկիր | Իրան |
Նահանգ | Սեմնան |
Քաղաք | Դամղան |
Պատմական |