• Aug 6 2026 - 17:00
  • 11
  • Ուսանելու ժամանակը : Less than one minute

Մշակույթը՝ որպես ժողովուրդներին կապող կամուրջ

photo_2026-08-06_16-53-34
Մշակույթը՝ որպես ժողովուրդներին կապող կամուրջ
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Մոհամմադ Ասադի Մովահեդը 168.am-ի «Զառան հարց ունի» հաղորդման շրջանակում զրուցել է հայ-իրանական մշակութային կապերի ներկայի և ապագայի մասին։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մարզերում մշակութային ծրագրերի ընդլայնմանը, երիտասարդների ներգրավմանը, իրանական կինոյի և գրականության ներկայացմանը, պարսկերենի ուսուցմանը, Կապույտ մզկիթի մշակութային գործունեությանը, միջկրոնական երկխոսությանը և Սյունիքում հայ-իրանական պատմական կապերի պահպանմանը։
Մշակույթի կենտրոնի ղեկավարը նշել է, որ իր ծանոթ թարգմանիչներից մեկը շուրջ 150 պարսկերեն ստեղծագործություն է թարգմանել հայերեն՝ կարևոր ներդրում ունենալով երկու ժողովուրդների գրական մերձեցման գործում։
Նա նաև հայտնել է, որ Գևորգ Ասատրյանի ջանքերով Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանությունը շուտով կներկայացվի ընթերցողներին։
«Մշակույթը յուրաքանչյուր պետության զարգացման հիմքն է»․ նշել է նա։
yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

photo_2026-08-06_16-53-41 photo_2026-08-06_16-53-38 photo_2026-08-06_16-53-44 photo_2026-08-06_16-53-47

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: