Սովորույթներ

Գոլաբի (վարդաջուր) պատրաստման սովորույթը

Գոլաբի պատրաստման սովորույթը հին ու դիտարժան արարողություն է, որն Իրանում 1000 տարվա պատմություն ունի

Գոլաբի պատրաստման սովորույթը հին ու դիտարժան արարողություն է, որն Իրանում 1000 տարվա պատմություն ունի՝ որպես աշխարհում վարդաջրի արտադրության սկիզբ, որը կազմակերպվում է ամեն տարի մայիսի կեսերից սկսած՝ այնպիսի քաղաքներում և գյուղերում, ինչպիսիք են՝ Քաշանը, Ղամսարը, Մեյմանդը, Նիասարը, Վանը, Սարը, Սադեհը, Վադղանը, Լայզենգանը, Դարաբը, Մեհրիզը, Բարզաքը, Ազվարը, Լալեզար Բարդսիրը, Շահմիրզադը, Դամղանը, Վամարզանը, Դոդանգեն և այլ վայրերում։

Վարդաջրի պատրաստման համար օգտագործվում են հատուկ տեսակի վարդեր՝ Մոհամմադի ծաղիկ անվանումով, որոնց հավաքումը կապված է հատուկ կրոնական արարողությունների հետ:

Ղամսարի վարդաջուրը աշխարհում ամենաորակյալ վարդաջուրն է համարվում։ Վարդաջուրը զտման աստիճանի տեսանկյունից բաժանվում է մի քանի կատեգորիաների՝ խիտ վարդաջուր (առաջին աստիճան), նոսր վարդաջուր (երկրորդ աստիճան), կրկնակի թունդ վարդաջուր, եռակի թունդ վարդաջուր, շատ թույլ, անգույն վարդաջուր և թույլ բուրումնավետ վարդաջուր:

Պարսկական վարդաջուրը բացի սննդի, դեղորայքի և կոսմետիկայի մեջ օգտագործվելուց, կիրառվում է նաև կրոնական նպատակներով՝ օրինակ Մեքքայում գտնվող տաճարը դրանով լվանալու և կրոնական տարածքները բուրավետ դարձնելու համար։