Հայտնի մարդիկ

Մոհամմադ Բաղեր Մաջլեսի

علامه مجلسی با گردآورՄոհամմադ Բաղեր Մաջլեսին (1627-1699թթ․) եղել է Սեֆյան Իրանի ամենահայտնի իսնաշարիական (տասներկուական շիայականության) օրենսգետներից մեկը։ Նա նաև հայտնի է որպես Majlesī-ye dovvom` «երկրորդ Մաջլեսի»։.

Մոհամմադ Բաղեր Մաջլեսին (1627-1699թթ․) եղել է Սեֆյան Իրանի ամենահայտնի իսնաշարիական (տասներկուական շիայականության) օրենսգետներից մեկը։ Նա նաև հայտնի է որպես Majlesī-ye dovvom` «երկրորդ Մաջլեսի»։

Մոհամմադ Մաջլեսին ծնվել է Սպահան քաղաքում։ Նրա հայրը՝ «առաջին Մաջլեսին» եղել է Շեյխ Բահայիի աշակերտը։ Մաջլեսին սկզբից աշակերտել է հոր, իսկ այնուհետև նաև ժամանակակից մի շարք հայտնի աստածաբանների մոտ։ Թաբրեսիի al-Fayż al-qodsi աշխատությունը, որը Մաջլեսիի կյանքի մասին կարևորագույն աղբյուներից է, հիշատակում է թվով 18 աստվածաբան (պարսկ․-արաբ ‘ālem), ովքեր եղել են նրա ուսուցիչները։ Մաջլեսին, ինքնին, ունեցել է բազմաթիվ աշակերտներ, որոնց թվում են հետագայում կրոնագիտական ուսումնասիրությունների այնպիսի հայտնի հեղինակներ, ինչպիսիք են Մոհամմադ-Սալեհ Քաթունաբադին, Նեմաթ-Ալլահ Ջազայերին, Աֆանդին, Սոլայման Աբդ-Ալլահ Բահրանին և այլք։

Մաջլեսիի հռչակը աստվածաբանների շրջանում պայմանավորված է հադիսների հանրագիտարանի` Beḥār al-anwār  աշխատությամբ, որը տասներկուական շիայական ավանդույթի խտացումն է։ Անհավատալի, բայց փաստ է, որ նշված աշխատությունը բաղկացած է 111 հատորից, որտեղ հեղինակը հավաքագրել է այն բոլոր տեքստերը, որոնք կարող են տալ շիադավաններին հուզող հարցերի պատասխանները։

Մաջլեսիի հայտնի այլ ստեղծագործություններից են՝

- Ḥelyat al-mottaqin․ ավանդույթների և սովորույթների հայտնի ժողովածու։

-ʿAyn al-ḥayāt․ կտակարանի մեկնություն է, որը, ըստ ավանդույթի, տրվել է Մոհամմադի կողմից Աբու Դարր Ղեֆարիին։

-Ḥaqq al-yaqin․ անդրադարձ է կատարվում հավատի հիմքերին։ Որոշ իմամական կենսագիրների համաձայն, այս գրքի շնորհիվ 70000 Սիրիայի բնակիչ դավանափոխ եղավ և իմամականություն ընդունեց։

-Jalāʾ al-ʿoyun․ քննարկվում են Մոհամմադը, Ֆաթեմեն և 12 իմամները։

-Toḥfat al-zāʾer․ այստեղ բացատրվում է սրբատեղիներ ուխտագնացության նպատակը։

-Ḥayāt al-qolub․ այստեղ քննարկվում են նախաիսլամական մարգարեների, Մոհամմադի և իմամների միջև հարաբերությունը։ Այս գործը գրավել է բողոքական միսիոներներ Քրիսթիան Բարթի և Ջեյմս Մերրիքի ուշադրությունը, ովքեր մի մասը թարգմանեցին անգլերեն և գերմաներեն։